Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կավարտվի նախատեսվածից շուտ

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մայիսի 21-ից Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի անցկացման կապակցությամբ, մայիսի 25-ին նախատեսված 27-րդ տուրի եւ մայիսի 31-ին նախատեսված 28-րդ տուրի հանդիպումները կկայանան համապատասխանաբար ապրիլի 23-ին եւ ապրիլի 30-ին: ”Ալաշկերտը” տնային հանդիպումները կանցկացնի ”Հրազդան” մարզադաշտում, նախկինում հայտարարված Վազգեն Սարգսյանի անվան ”Հանրապետական” […]