25 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Հերթական անգամ Հայոց ցեղասպանության դատապարտման շահարկման հարցը մտնում է մեծ քաղաքականության օրակարգ. թուրքագետ

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի կողմից «քարտ բլանշ» է ստանում գործելու, ինչն էլ նրան հնարավորություն է տալիս ավելի լկտիաբար պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ:

Բանախոսն ասել է, որ Թուրքիան ճնշում իրականացրեց ԱՄՆ-ի վրա, և հետևաբար ստացավ հավաստիացում, որ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ընթացք չի ունենա:

«Հերթական անգամ Հայոց ցեղասպանության դատապարտման շահարկման հարցը մտնում է մեծ քաղաքականության օրակարգ: Այս տասնամյակների ընթացքում Թուրքիային հաջողվել է Հայոց ցեղասպանության խնդիրները մտցնել մեծ քաղաքականության հաշվարկների օրակարգ»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ