08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 14, 2014

Որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի ՛՛ձեռքերն ու ոտքերը կապի՛՛

‘’Որոշակի առումով լավ էր, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, որովհետև ես մտավախություն ունեի, որ ամբողջովին ռուսական դաշտից կարող է  նշանակված լինել, և վարչապետի փոփոխությունը ռուսական կամ ոչ հայաստանյան դաշտից լինել’’,-այսօր ‘’Հենարան’’ ակումբում ասուլիսին հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ շրջանը փակվեց ու Հովիկ Աբրահամյանի նշանակումով համակարգն իրեն ամբողջացրեց: ‘’Ինձ համար միանշանակ է, որ […]

Հովիկ Աբրահամյանը ժամանակ է խնդրում. նոր վարչապետի առաջին հարցազրույցը /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ճանապարհելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 4 լրատվամիջոցների հետ զրույցում ասաց, որ իրեն շնորհավորել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և բարձր է գնահատում նրա կատարած աշխատանքը: Ինչ վերաբերում է Կառավարություն ձևավորելուն, ապա հենց այսօրվանից էլ նա լծվելու է այդ գործին: Հարցին` ոչ իշխանական ուժերից ում է տեսնում Կառավարությունում, նա պատասխանեց, որ […]

Համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվել է շուրջ 22000 ծառ ու թուփ

Ապրիլի 12 ին  կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ և 4780 թուփ: Երևանը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ  աշխատանքին ներգրավվել են վարչական շրջանների կանաչապատման ու սանմաքրման ընկերություններ, պետական ու մասնավոր կառույցներ, կրթական հաստատություններ ու առողջապահական ձեռնարկություններ, երևանցիներ: Վարչական շրջաններում գործարկվել է 308 միավոր հատուկ մեքենասարքավորում: Կանաչ տարածքները մաքրելուց ու […]

Աբրահամյանը կոմպրոմիսների պատրաստ մարդ է. Ալեքսանդր Արզումանյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վերլուծեց արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պատճառների և խոսեց արդեն նոր նշանակված վարչապետից սպասելիքների մասաին: “ Անձի վերաբերյալ անակնկալ չեղավ, որովհետև հրաժարականի առաջին իսկ օրվանից շոշոփվել է Հովիկ Աբրահամյանի անունը: Հիմա մնում է սպասենք տեսնենք, թէ ինչի կբերի այս կառավարությունը: Ես կարծում եմ, որ համակարգի փոփոխություն […]

ՕԵԿ քաղխորհրդի նիստը` ապրիլի 16-ին

Բազմաթիվ լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին տեղի կունենա “Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որտեղ կքննարկվի Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծված նոր իրավիճակը և ՕԵԿ քաղաքական դիրքորոշման հետ կապված հարցեր: ՕԵԿ մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետի հետ եկավ Կառավարություն /վիդեո/

Ժամը 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ժամանեց Կառավարություն: Նրանց դիմավորեցին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Նախքան այդ Կառավարություն էին եկել նախարարների պաշտոնակատարները: Նշենք, որ այս պահին նախագահը Կառավարությանն է ներկայացնում նորանշանակ վարչապետին:   Դիտեք` տեսանյութը:

Ուկրաինան մեկ ոտքով քաղաքացիական պատերազմի մեջ է. Յանուկովիչը դիմել է ուկրաինացիներին /վիդեո/

Նախօրեին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Դոնի Ռոստովում մամուլի ասուլիս է անցկացրել եւ հայտարարություն արել` կապված Դոնեցկում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նա կոչ է արել այստեղ շտապ հանրաքվե անցկացնել: Նա ասել է, որ Ուկրաինան “մեկ ոտքով մտել է քաղաքացիական պատերազմի մեջ”, ընդ որում` ըստ Յանուկովիչի, կոնֆլիկտի հետ կապ ունի նաեւ ԱՄՆ-ը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: “Սլավյանսկում […]

Գյումրի. Ավերակների վերածվող ամրոցներ /վիդեո/

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից հետո գյումրեցիները, ահավոր աղետից քաղաքին հասած ավերածությունները բնութագրելով, ասում էին, թե երկրաշարժը Լենինականը տարավ, Գումրին մնաց: Այս խոսքերի ենթատեքստում խորհրդային հատկապես վերջին տասնամյակում քաղաքում կառուցված բարձրահարկերի անորակության արձանագրումն էր: Իրոք, Գյումրու ավելի քան հայուր տարի առաջ կառուցված շենք-շինությունները թեև վնասվեցին, սակայն գրեթե ամբողջվին կանգուն մնացին՝ այն դեպքում, երբ դրանք երկրորդ անգամ էին […]

Հենրիխ Մխիթարյանը` ”Բավարիայի” դեմ խաղում/վիդեո/

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում Դորտմունդի ”Բորուսիան” հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ուղարկեց Մյունխենի ”Բավարիայի” դարպասը: Տեսանյութում ներկայացված են Մխիթարյանի մասնակցությամբ լավագույն դրվագները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի