09 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որ Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի ՛՛ձեռքերն ու ոտքերը կապի՛՛

‘’Որոշակի առումով լավ էր, որ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց, որովհետև ես մտավախություն ունեի, որ ամբողջովին ռուսական դաշտից կարող է  նշանակված լինել, և վարչապետի փոփոխությունը ռուսական կամ ոչ հայաստանյան դաշտից լինել’’,-այսօր ‘’Հենարան’’ ակումբում ասուլիսին հայտարարեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ շրջանը փակվեց ու Հովիկ Աբրահամյանի նշանակումով համակարգն իրեն ամբողջացրեց: ‘’Ինձ համար միանշանակ է, որ ինչ-որ որևէ դրական փոփոխության ակնկալիք որևէ մեկը չպիտի ունենա: Եթե մի փոքր իրատես է, ուրեմնպարզ է, որ այդպես չի կարող լինել: Եթե Տիգրան Սարգսյանը՛՛բարեփոխիչ’’ էր` հրապարակային առումով, ծրագրերի առումով, բարեփոխումների մասին էր խոսվում, ապա Հովիկ Աբրահամյանի պարագայում մենք այդ փուլը ևս պետք է մոռանանք` ավարտելով ցիկլը իշխանությունը եկավ իր տրամաբանական կառուցվածքին’’,-նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հենց Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, ապա Մարտիրոսյանը նկատեց. ‘’Նախ համակարգի ամենակակառուն ներկայացուցիչն է, ոչ ով, եթե ոչ ինքը կարող է համակարգն ավելի լավ ամրապնդել, ինչի կարիքը կա այսօր: Երկրորդ կամ առաջին գործոնն այն է, որ նա մի անձ է, որը պետք է իրականացնի ամենակարևոր գործառույթը ժամանակ շահի, իսկ այդ ժամանակը շահելու համար անհրաժեշտ է, որ ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի ՛՛ձեռքերն ու ոտքերը կապի՛՛, այսինքն` բարեկամական հանգամանքը հաշվի առնելով փորձեն ԲՀԿ-ին բերեն որոշակիորեն իշխանական գործընթացների տրամաբանության մեջ’’: Մարտիրոսյանի խոսքով` Աբրահամյանը լուծում առաջարկող վարչապետ չի լինելու, այլ իշխանություն ամրապնդող վարչապետ: 

Նա հիշեցրեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ նոր վարչապետը լինելու է բոլորի կողմից ընդունված, սակայն փաստորեն, նա հերթական անգամ իր խոսքի տերը չեղավ: Նա ընդգծեց, որ Աբրահամյանի նշանակումը գրեթե բոլորը սվինների վրա են ընդունել: 

”Հովիկ Աբրահամյանի նշանակումով ավարտվում է Հայաստանի օլիգարխացման փուլը, և սկսվում է նոր` ֆեոդալացման փուլը”,-եզրափակեց Մարտիրոսյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ