08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 7, 2014

Երկու տարեկան երեխան կրակել-սպանել է քրոջը

ԱՄՆ-ում հրազենային վնասվածքից փոքրիկ աղջիկ է մահացել: Սպանության մեջ մեղադրվում է նրա 2 տարեկան եղբայրը: Ողբերգությունը տեղի է ունեցել Փենսիլվանիա նահանգում, նախորդ շաբաթ օրը: Ինչպես պարզվել է գործի քննությունից, ատրճանակը տուն է բերել երեխաների մոր ընկերը: Նա այն դրել է ննջասենյակում, որտեղ գտնվելիս են եղել մայրն ու 4 երեխաները: Երբ մայրը դուրս է եկել սենյակից, […]

Աղջիկները թող տանը մնան եւ երեխաներ տան բանակին. Սեյրան Օհանյան

 ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանի կարծիքով` Հայաստանում աղջիկներն ավելի լավ է տանը մնան եւ երեխաներ մեծացնեն: Այս մասին նա ասաց Ծաղկաձորում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված “Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում” խորագրով համաժողովում: “Աղջիկներն այսօր էլ ներգրավված են մեր բանակում: Հիշեցնեմ, որ անցած տարի աղջիկներ են ընդունվել նաև ռազմաուսումնական հաստատություններ: Սակայն այս պահին մեր […]

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նոր տնօրեն ունի

”Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն” ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում՝ թատրոնի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը: Նշենք, որ տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթին մասնակցել էին 7 թեկնածու:

Դերենիկ Դումանյանը շնորհավորեց կանանց

”Ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության օրը, մեր լավագույն, ամենասիրված ու ամենասպասված տոներից մեկն է։ Ես մաղթում եմ, որ բոլորդ երջանիկ լինեք, ձեր երեխաներն առողջ լինեն, իսկ ամուսինները` ձեր թիկունքին ամուր կանգնած։ Ուզում եմ, որ միշտ ապահովված լինեք և բավականություն ստանաք ձեր աշխատանքից”,-շնորհավորելով նախարարության կին աշխատակիցներին` ասաց Դերենիկ Դումանյանը։ Նա ընդգծեց առողջապահության ոլորտում աշխատող կանանց դերը, […]

Արդարադատության նախարարության աշխատակիցները ծեծել և հայհոյել են քաղաքացուն. Օմբուդսմենը հրապարակում է ձայնագրությունը

32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին: Արմանը պատմել է, որ մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում իր մեքենայով ընկերոջը տարել  է Արդարադատության նախարարության այլընտրանքային պատիժների կատարման շենք: Կառույցի աշխատակիցները […]

Եթե Ծառուկյանն առաջադրվեր ընտրություններին, այլ կլիներ /վիդեո/

”Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվեր նախագահական ընտրություններին, չեմ ասւոմ կհաղթեր, բայց իրավիճակն այլ կլիներ, երկրորդ փուլ կլիներ”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նաև պատասխանեց հարցին, թե որն է Իվանիշվիլու և Ծառուկյանի տարբերությունը, ինչու նրա ղեկավարած կուսակցությունն ընդդիմություն չի համարվում: Մանրամասները` տեսանյութում:

Դոնեցկում հայտարարել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին. հանրաքվե կանցկացվի

Դոնեցկի շրջանային խորհրդի պատգամավորները եւ Ուկրաինայի դաշնայնացման աջակիցները հայտարարել են Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին, գրում է РИАНовости–ն: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին հայտարարած պատգամավորները դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով պաշտպանության եւ շրջանում ժամանակավորապես խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Հայտարարվել է նաեւ, որ մինչեւ մայիսի 11-ը Դոնեցկում հանրաքվե կանցկացվի` Ռուսաստանին միանալու վերաբերյալ: 

Շումախերն ուշքի է եկել 3 ամսվա կոմայից հետո

The Mirror-ը հայտնում է, որ Formula 1-ի հայտնի ավտոարշավորդ Միխայել Շումախերը բացել է աչքերը: Ոչ պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ նա արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, արձագանքում է լույսին, ձայներին: Ապրիլի 4-ին Շումախերի մենեջերը հայտնել էր, որ նա արթնացել է 96 օր կոմայի մեջ մնալուց հետո: Շումախերի ընտանիքի եւ թիմի անդամները հրաժարվում են մեկնաբանություն տալ […]

My club, my space

Երիտասարդականակումբներիդաշնությունը (FYCA) ապրիլի 4-ից 14-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է «My club, my space» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լիտվայի, Բելառուսի, Թուրքիայի և Հունգարիայի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչների: «My club, my space» ծրագրի նպատակն է հնարավորություն տալ տարբեր երկրների երիտասարդական ակումբների առաջնորդներին զարգացնել իրենց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի