27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

My club, my space

Երիտասարդականակումբներիդաշնությունը (FYCA) ապրիլի 4-ից 14-ը Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում իրականացնում է «My club, my space» երիտասարդական փոխանակման ծրագիրը, որը համախմբել է Հայաստանի, Վրաստանի, Լեհաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լիտվայի, Բելառուսի, Թուրքիայի և Հունգարիայի երիտասարդական հասարակական կազմակերպությունների 54 ներկայացուցիչների:

«My club, my space» ծրագրի նպատակն է հնարավորություն տալ տարբեր երկրների երիտասարդական ակումբների առաջնորդներին զարգացնել իրենց հմտությունները, ծանոթանալ ԵՄ «Youth in Action», “ERASMUS PLUS” ծրագրերի գաղափարախոսությանը, խրախուսել երիտասարդների ձեռնարկատիրական նախաձեռնությունները, զարգացնել ղեկավարման հմտություններ, ստեղծել մասնագիտական և ոչ ֆորմալ երիտասարդական ակումբներ`համախմբելով տարբեր երիտասարդների միևնույն նպատակի շուրջ:

«Սույն ծրագրի գաղափարը վաղուց է ծագել: Մասնակից բոլոր երկրներում կան երիտասարդական ակումբներ և դրանք միավորող կազմակերպություններ: Երիտասարդականակումբներիդաշնությունը, որպես Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպություն, իր եվրոպական գործընկերների հետ նախաձեռնեց «Իմ ակումբը, իմ տարածքը» ծրագիրը` պարզելու, թե եվրոպական տարբեր երկրների երիտասարդական ակումբներում որքան հարմարավետ են իրենց զգում երիտասարդները, ինչ ինքնադրսևորման հնարավորություններ ունեն նրանք, և որքանով են պետության կողմից խրախուսվում նրանց նախաձեռնությունները», – իր բացման խոսքում ասաց ԵրիտասարդականակումբներիդաշնությաննախագահԱտոմՄխիթարյանը:

Ծրագրի ընթացքում մասնակիցները կքննարկեն երիտասարդության զբաղվածության, իրավունքների, երիտասարդական նախաձեռնությունների և շարժունակության խնդիրները, հասարակական կյանքի մասին իրենց տեսլականը: Տասը եվրոպական երկրների երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանում կծանոթանան երիտասարդական քաղաքականությանը, կհանդիպեն ոլորտում հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների, կայցելեն Հայաստանի մարզերում գործող երիտասարդական ակումբներ: Նրանք, միաժամանակ, կհասցնեն ծանոթանալ Հայաստանի հազարամյա պատմությանն ու մշակույթին, կներկայացնեն իրենց երկրները, ավանդույթները:

Ծրագիրը հնարավորություն կտա երիտասարդներին աշխատել համատեղ և սովորել միմյանցից, մշակել և հետագայում իրականացնել երիտասարդական ակումբների միջազգային գործակցությանը վերաբերող այլ ծրագրեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ