08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 5, 2014

Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի» տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ը Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն […]

Հայաստանի և Վրաստանի բուհերը համագործակցում են կրթության որակի ապահովման ոլորտում

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցեց երկօրյա համաժողովի` նվիրված  «Բարձրագույն կրթության համադրելիության և միջազգայնացման խթանում» (PICQA)  ծրագրի արդյունքների ամփոփմանը Պատվիրակության ներկայացուցիչը ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի անունից ողջույնի խոսք հղեց   համաժողովի մասնակիցներին, իսկ միջոցառման ավարտին ներկայացավ ամփոփիչ ելույթով: Համաժողովի ընթացքում ծրագրից իրենց քաղած դասերը և որակի ապահովման փորձն են ներկայացրել հայաստանյան […]

Նախկին նախագահը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման` մահափորձի համար

Ղրղզստանի նախկին նախագահ Կորմանբեկ Բակիևը եւ նրա հարազատները դատապարտվել են 25 տարվա ազատազրկման` գործարար Շոն Դեյլիի դեմ մահափորձ կազմակերպելու համար, որը Ղրղզստանում էր գտնվում` Ջերույ շրջանում ոսկու արտահանման համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ` Կորմանբեկ Բակիևի եղբայր Ժանիբեկ Բակիևը դատապարտվել է ցմահ ազատազրկման` ունեցվածքի բռնագրավմամբ: Նախկին նախագահի երկու որդիները` Մարատ և Մաքսիմ Բակիևները նույնպես […]

Հատկապես կին զինծառայողների ուսերին կրկնակի պարտականություն է ծանրացած. Ս. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարարի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ    Սիրելի կանայք և աղջիկներ, գարնանային այս գեղեցիկ տոնը ևս մի առիթ է ուշադրություն ցուցաբերելու մեր կողքին գտնվող գեղեցիկ սեռի ներկայացուցիչների հանդեպ` նրանց, ում սերն ու ջերմությունը, քնքշանքն ու հոգատարությունը մեզ օգնել են կյանքում մեծ հաղթանակներ կռել, սատարել են կյանքի ամենադժվար պահերին: Հայ կինը միշտ էլ յուրահատուկ դեր է կատարել մեր ժողովրդի պատմության ամբողջ ընթացքում: Մեծարման արժանի է այն հանգամանքը, որ դուք ձեր արարումներով լավագույնս առանձնացել եք երկրի հասարակական-քաղաքական կյանքում, գիտության, արվեստի և կրթության ասպարեզում, իսկ հայրենիքի համար ճակատագրական պահերին անօրինակ հերոսություններ եք գործել ռազմի դաշտում: Հատկապես կին զինծառայողների ուսերին կրկնակի պարտականություն է ծանրացած: Որպես զինծառայողներ` նրանց ձեռքերում է հայրենիքի պաշտպանությունն ու այսօրվա խաղաղությունը, իսկ որպես մայրեր` նրանց ձեռքերում է մեր ժողովրդի ապագան: Այսօր` խաղաղության օրերին, նրանք պատվով են կրում զինվորական համազգեստը, ծառայելով բոլոր զորատեսակներում, հեռու և մոտիկ կայազորներում, շատ բան են անում մեր բանակն առավել հզոր, մեր հայրենիքն ավելի պաշտպանված դարձնելու համար: Բանակը կատարում է մեկ խնդիր: Բայց լինելով հսկայական, բարդ ու նուրբ օրգանիզմ` բանակն այդ խնդիրը կատարում է զինված ուժերում ծառայող ամենատարբեր և ոչ միայն զինվորական մասնագիտությունների տեր աշխատակիցների միջոցով: Զինված ուժերի ղեկավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ, մաղթում եմ անսպառ հմայք, նվիրական երազանքների իրականացում, ջերմ ժպիտներ և գարնանային բարձր տրամադրություն: Անկեղծորեն ցանկանում, որ մշտապես շրջապատված լինեք ուշադրությամբ ու հոգատարությամբ, սերն ու ջերմությունը, կանացի երջանկությունը ձեզ ուղեկցեն ամենուր:  

Բոտուլիզմի դեպք Կոտայքի մարզում

Ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքումպարզվել է, որ ապրիլի 1-ի առավոտյան տուժածները տանը օգտագործել են խորոված բանջարեղենի պահածո: Ուտելուց 3-4 ժամանց 17-ամյա ՎահեՍահակյանի մոտ ի հայտ են եկել և աստիճանաբար զարգացել բոտուլիզմին բնորոշ նշաններ՝սուր ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, բազմակի փսխումներ, երկտեսություն, ձայնի փոփոխություն (խռպոտություն, ռնգախոսություն), կլման […]

Ռոնալդինյոն գրկախառնվեց խաղադաշտ ներխուժած երկրպագուների հետ/վիդեո/

”Լիբերտադորեսի” գավաթի արտագնա խաղից հետո հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտնվել է երկրպագուների գրկախառնություններում: Մինչ հանդերձարան գնալը Ռոնալդինյոն շնորհակալություն հայտնեց երկրպագուներին: 

“Հայատյաց քաղաքականությունը շարունակում է մնալ Թուրքիայի քաղաքական օրակարգում”

Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի հայտարարությունը Սիրիայի Քեսաբ բնակավայրում հայերի և ալևիների դեմ իրականացվող ոճրագործությունը դատապարտելու մասին “Համայն հայությունը ցնցված է Սիրիայի Քեսաբ բնակավայրում մարտի 21-ից իրականացվող ոճրագործությունների կապակցությամբ: Երևանի պետական համալսարանը դատապարտում է ահաբեկչական խմբավորումների և նրանց աջակցող թուրքական իշխանությունների կողմից Քեսաբի հայերի ու սիրիացի խաղաղ բնակչության դեմ իրականացվող գործողությունները, ինչի արդյունքում ավերվում են […]

Մալազիայի իշխանություններն արգելել են “Նոյ” ֆիլմը

Մալայզիայի իշխանություններն արգելել են մեծ աղմուկ հանած “Նոյ” ֆիլմի վարձույթն իրենց երկրում, տեղեկացնում է Газета.Ru-ն: Իշխանությունների կարծիքով՝ ֆիլմը խախտում է իսլամի օրենքները, քանի որ դրանում առկա է Մուհամմեդ մարգարեի կերպարը։  Հարկ է նշել, որ ավելի վաղ ֆիլմն արգելվել էր Ինդոնեզիայում, Եգիպտոսում եւ ԱՄԷ-ում, իսկ ահա Հռոմի պապն օրհնել էր ֆիլմը։ 

Շոկ. մայրը երեխային սայլակով հրել-գցել է մետրոյի ռելսերի վրա /վիդեո/

Եկատերինբուրգում մի կին մետրոյի կայարանում ամուսնու հետ վիճելուց հետո  երեխայի սայլակը  հրել է գնացքի ռելսերի ուղությամբ: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 3-ի երեկոյան: Ոստիկանություն է դիմել մետրոյի աշխատակցուհին` նշելով, որ 2 ամսական երեխայով մանկասայլակը հայտնվել է մետրոյի ռելսերի վրա: Ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր ու ռելսերից հանել երեխային: Փոքրիկը պարզապես հրաշքով չի վնասվել, նրան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի