08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 1, 2014

Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի վաղը

Քիչ առաջ Սահմանադրական դատարանի մամլո խոսնակ Հովհաննես Պապիկյանը սոցցանցում հայտարարություն տարածեց. “Տեղեկացնենք, որ Սահմանադրական դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 2-ին: Որոշման հրապարակման ժամը լրացուցիչ կհայտնենք”,-հայտնել է խոսնակը:  

Նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները

ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել է, որ եթե ապրիլի 28-ին ԱԺ մեծամասնությունը մերժի կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը, ապա իրենք կդիմեն ”բարիկադների և ցնցումների”: Եթե սա հայտարարություն է հեղաշրջման փորձի մասին, ապա այն հնարավոր է գնահատել որպես պետական հանցագործություն: Ստացվում է, որ 2012 թվականից ի վեր՝ կոալիացիայից դուրս գալուց հետո, ԲՀԿ-ում այսքան ժամանակ մտորել ու եկել են այն […]

Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   ·         Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք  խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին: ·         Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: […]

“Գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”

Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստին   Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել փոխվարչապետ պարոն Դիդյե Ռեյնդերսին` կազմակերպելու համար այս կարևոր համաժողովը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը, Ռուանդայում ցեղասպանության քսանամյա տարելիցի կապակցությամբ: Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին՝ այս միջոցառմանն իրենց անձնական աջակցության համար: Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած […]

Հրապարակվել է ԵԱՀԿ տարեկան զեկույցը

Հրապարակվել է ԵԱՀԿ 2013թ.-ի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ  տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Համաձայն զեկույցի` թեեւ 20 տարուց ավելի է անցել, սակայն հակամարտության լուծում այդպես էլ չի գտնվել։  Զեկույցում նշվել է նաեւ, որ նայած 1994թ.-ին հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։

Ինչն է խանգարում հանդիպմանը

Ինչ վերաբերում է 4 քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպմանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ որ քննարկումներ են ընթանում,  թե երբ կլինեն քառյակի կուսակցությունների ղեկավարների հանդիպումները: Ռուստամյանը նշեց, որ գաղափարական խնդիրներ չկան 4 ուժերի մեջ, խնդիրը մարտավարական տեսանկյունից ժամանակի ճիշտ ընտրությունն է:  ”Այնպես եք հարցը տալիս, ոնց որ այս առաջնորդները վեր են […]

Սյունիքի մարզպետը կհոգա

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը դեռ չի հաշվարկել,թե վերջին երկու օրվա ձյունն ու ցրտահարությունը ինչ վնաս են հասցրել  Սյունիքի  գյուղատնտեսական տնտեսություններին, սակայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է օգնել գյուղացիներին: Մարզպետը՝ սեփական եկամուտներից վճարելու է 200 տոննա գարու սերմնացուի կեսի գումարը: Այն դրամային տեսքով կազմելու է 20 մլն դրամ: Վահե Հակոբյանը փոխհատուցելու է այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի