08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Կարևորը զոհեր չլինեն. Ժիրայր Լիպարիտյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 94-97թթ ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը  խոսեց Քեսաբի հայաթափման խնդիրներից: ”Մարդկային եւ ազգային իմաստով բավական ծանր է, բայց միլիոնավոր մարդիկ պատերազմի մեջ են և այն շատ բարդ պատերազմ է և ներքին կրոնական է, և տարածաշրջանային հարց է, երկրորդ մակարդակը մեր ազգայինն է: Այն որ մեր ժողովրդի մի մասը ստիպված […]

Արմեն Գեւորգյանի հետ

Երեկ ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՕԵԿ ակտիվի հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին Համայնքների խոշորացման գործընթացի ներկա վիճակին և Խոշորացված համայնքի կառավարման յուրահատկություններին առնչվող հարցեր: Ներկաները լսեցին փոխվարչապետի տեսակետները Համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ:Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՕԵԿ մոտեցումները ծրագրի վերաբերյալ, որոնք առաջիկայում ամբողջական տեսքով կներկայացվեն Կառավարություն:  Կուսակցության մոտեցումները ներկայացրեց Արթուր […]

Դիլիջանում կմեկնարկի ՛՛Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014՛՛ ինտելեկտուալ խաղի միջազգային մրցաշարը

՛՛Դիլիջանյան խաղեր՛՛ միջազգային ինտելեկտուալ փառատոնի շրջանակում մարտի 28-30-ը Դիլիջանում տեղի է ունենալու ՛՛Ինչ, որտեղ, երբ՛՛ խաղի ՛՛Premier’s Cup-դիլիջանյան խաղեր 2014՛՛ միջազգային մրցաշարը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվելիք մրցաշարին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Վրաստանի ուժեղագույն թիմերը: Ինտելեկտուալ խաղի ամենամյա այս մրցաշարը կազմակերպվում է ՛՛Գիտակների հայկական ասոցիացիա՛՛-ի կողմից: 

ԲՀԿ-ին՝ հիմա դե՞մ եք, թե՞ կողմ

“Առաքելություն” կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել. “Վճարովի ավտոկայանատեղերի /կարմիր գծերի/ տուրքերի գանձումը իրականացվում է բացառապես Երևանի ավագանու որոշմամբ հաստատվող Երևանում տեղական տուրքերի դրույքաչափերով, որոնք, ինչպես բոլոր մնացած տուրքերը հաստատվում են միայն մեկ տարի ժամկետով:  2013թ.-ից սկսած վճարովի ատվոկայանատեղերի տուրքերը հաստատվել են 2012թ.-ի դեկտեմբերին, որին կողմ էր քվեարկել նաև ԲՀԿ-ն: […]

Ինչպես է սպանվել Սաշա Բելին. համացանցում տեսանյութ է հայտնվել /վիդեո/

Նախօրեին հայտնի դարձավ, որ սպանվել է ազգայնական “Պրավի սեկտոր”-ի անդամ Ալեքսանդր Մուզիչկոն` Սաշա Բելի մականվամբ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ նա սպանվել է ձերբակալման ժամանակ, տեղեկացնում է Интерфакс-ը: Ուժային կառույցները տեղեկատվություն տարածեցին, որ ազգայնականը ձերբակալման ժամանակ չի սպանվել, այլ ինքնասպան է եղել: Սակայն “Պրավի սեկտորի” ակտիվիստները հայտարարել են, որ Բելին սպանվել է, ավելին, նրանք […]

Հիվանդ երեխաների հոսքը ՛՛Արաբկիր՛՛ բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում. Հայկական ժամանակ

՛՛Հայկական ժամանակը՛՛ գրում է. ՛՛Երեկ տեղեկացրել էինք, որ հիվանդ երեխաների հոսքը ՛՛Արաբկիր՛՛ բժշկական համալիր այնքան մեծ է, որ նրանց մի մասը տեղավորվում է միջանցքներում։ Պարզվում է, ծանրաբեռնված են աշխատում նաև մյուս մանկական հիվանդանոցները։ ՛՛Սուրբ Աստվածամայր՛՛ և ՛՛Մուրացան՛՛ կլինիկաների տնօրենները մեր թղթակցի հետ զրույցում երեկ ասել են, որ իրենց մոտ նույնպես ծանրաբեռնված են։ Տարբեր պրոֆիլի բաժանմունքները […]

Ուկրաինայի դեսպանի ճակատագիրը՝ մի քանի օր անց. Ժամանակ

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտայի՝ Հայաստանում հետագա աշխատանքի ճակատագիրը կորոշվի օրեր անց։ ‘’Ժամանակի՛՛ դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական Կիեւը ՀՀ վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մարտի 27-ին ծրագրվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստից հետո, որի ընթացքում ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչների քվեարկությանն է դրվելու Ղրիմում կայացած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձեւի նախագիծը։   Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

”Մշտապես հաճույք եմ ստանում խաղից”.Արոնյան

Լեւոն Արոնյանը Վեսելին Տոպալովի հետ ոչ ոքի խաղալուց հետո խոսել է խաղից հաճույք ստանալու եւ մրցաշարի մասնակիցների մասին. ”Ես մշտապես հաճույք եմ ստանում խաղից: Նույնիսկ եթե պարտվում եմ, նշանակում է, որ մրցակիցը լավ է խաղացել, եւ դա նույնպես հաճույք է պատճառում: Բացի այդ, հաճույք է պատճառում նաեւ մրցաշարը, որտեղ բոլոր շախմատիստները ուժեղ պայքար են տանում […]

Ինչու է կառավարությունը երկխոսության հրավիրում ՛՛Դեմ եմ՛՛-ին. Ժամանակ

Ներկայացնում ենք ՛՛Ժամանակի՛՛ հարցազրույցը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հետ: -Կոնկրետ պահանջը ՛՛պարտադիր՛՛–ին է վերաբերում, որ՛՛պարտադիր՛՛բառը հանվի օրենքից: Այդ հարցում Դուք պատրա՞ստ եք զիջման գնալ: -Ի վերջո, մենք բառերի մասին չենք խոսում, մենք խոսում ենք համակարգերի մասին: Մենք չենք խոսում կոնկրետ որեւէ բառ հանելու կամ դնելու մասին: Խնդիրը պետք է դիտարկել համակարգային եւ համակարգի մեջ: Սրան է վերաբերում հարցը: Ես կարծում եմ, որ առաջարկություն ներկայացնողները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված