17 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

ԲՀԿ-ն կսպասի ՀՀԿ-ի քայլերին

՛՛ԲՀԿ-ն ուզում է Հայասատում տեսնել այնպիսի կառավարոթյուն, որը համապատասխանում է այն չոփորոշիչներին, ինչը մենք կհայտարարենք։ Այսինքն՝ չափորոշիչներ կհայտարարենք ու կասենք, թե այսպիսի կառավարություն ենք ուզում տեսնել, իսկ թե ով կղեկավարի, դա առաձին հարց է, քննարկման հարց է: Չորսից որևէ մեկը անձերի խնդիր չի դնում՛՛,-այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը՝ անդրադառնալով կարծիքին, թե ԲՀԿ-ն […]

ԲՀԿ-ն ու ՛՛Ժառանգությունը՛՛, հնարավոր է, այսօր չհանդիպեն

ԲՀԿ-ի ու ՛՛Ժառանգության՛՛ այսօր նախատեսված հանդիպումը, հնարավոր է, այսօր չկայանա:  Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտնեց, որ եթե այսօր չէ, ապա առաջիկայում հանդիպումը կկայանա: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ նշեց. ՛՛Կարող է լինել այսօր, կարող է՝ վաղը, տեխնիկական հարցեր են՛՛:  Հիշեցնենք, նախապես ասվել էր, որ հանդիպումը պետք է կայանա այսօր:

Տիգրան Սարգսյանի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականին ուղղված առաջին քայլն. ՀԱԿԿ

”Մենք դեռ չենք պահանջում, որովհետև ձևակերպում դեռ չկա: Այս պահին քայլերից մեկը մենք համարում ենք դա, քանի որ ընդհանուր է չորս քաղաքական ուժերի համար: Դա չի նշանակում, որ որ մենք հիմնական քաղաքական խնդրից շեղվում ենք. մեր ծրագրային դրույթը, քաղաքական թիվ մեկ նպատակը իշխանափոխությունն է, Սերժ Սարգսյանի հրաժարականը՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ […]

Օրակարգ կմտնի կառավարության հրաժարականի հարցը

՛՛Մենք կարծում ենք, Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ՝ և արտաքին, և ներքին, և ձախողումները, վստահության բացակայությունը պայմանավորված է այս իշխանություններով ու այս կառավարության գործունեությամբ՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Ինչպես է ՀՅԴ ներկայացուցիչը պատկերացնում նոր կառավարության արդյունավետ գործունեությունն առանց ԱԺ ցրելու. ՛՛Մենք հրաշալի պատկերացնում ենք, որ կա ձևավորված քաղաքական […]

Հավակնորդների մրցաշար.Արոնյան-Մամեդյարով/ուղիղ/

Այսօր կայանում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 2 տուրը: Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այսօր մրցում է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովի հետ: Երեկ Արոնյանը սեւերով պարտվեց Անանդին: Պարտիային կարող եք հետեւել այստեղ: Տուրի մյուս պարտիաներում կհանդիեն Տոպալովը եւ Անանդը, Սվիդլերը եւ Անդրեյկինը, Կրամնիկը եւ Կարյակինը:

Րաֆֆուն նվիրված հուշատախտակ է բացվել Թբիլիսիում

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը […]

Կառլեն Մկրտչյանը մասնակցեց ”Անժիի” ամբողջ հանդիպմանը/վիդեո/

Եվրոպայի լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում ռուսական ”Անժին” երեկ հյուրընկալվել էր հոլանդական ”Ալկմար” ակումբին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հայտնվել էր ”Անժիի” մեկնարկային կազմում եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Ռուսական թիմը պարտություն կրեց 0-1 հաշվով, այն էլ 11 մ. հարվածից: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 20-ին Ռուսաստանում:

Շվեցարական ընկերությունը՝ կե՞ղծ գործարք է առաջարկել

ՏՄՊՊՀ-ն արգելեց  շվեյցարական  “Հելվելեքս”  ընկերության և “Գինու-Կոնյակի Տուն “Շահնազարյան”  ընկերության միավորումը: Այդ մասին խոսվեց այսօր կայացած հերթական ՏՄՊՊՀ նիստում: Նշվեց, որ ՏՄՊՊՀ  է  դիմել շվեյցարական “Հելվելեքս”  ընկերությունը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել “Գինու-Կոնյակի Տուն “Շահնազարյան”  ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:  Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ […]

Դավիթ Հակոբյանին ինֆարկտ է խփել

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը նախաինֆարկտային սենոկարդիա է տարել: Նա այժմ սրտաբանության գիտահետազոտական բաժանմունքում է: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց անհետաձգելի վիրահատական գործողությունների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Հովհաննիսյանը: Հակոբյանի մոտ ստենտ են տեղադրել: “Վիճակը լավ է, առայժմ նա պիտի մնա հիվանդանոցում”,-ասաց նա: Henaran.am-ը առողջություն է մաղթում Դավիթ Հակոբյանին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի