25 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Օրակարգ կմտնի կառավարության հրաժարականի հարցը

՛՛Մենք կարծում ենք, Հայաստանը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ՝ և արտաքին, և ներքին, և ձախողումները, վստահության բացակայությունը պայմանավորված է այս իշխանություններով ու այս կառավարության գործունեությամբ՛՛,-այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Ինչպես է ՀՅԴ ներկայացուցիչը պատկերացնում նոր կառավարության արդյունավետ գործունեությունն առանց ԱԺ ցրելու. ՛՛Մենք հրաշալի պատկերացնում ենք, որ կա ձևավորված քաղաքական համակարգ, ԱԺ-ում կա կոալիցիա՛՛:

Վարդանյանը հավելեց, որ իրենք ոչ միայն կառավարության հրաժարականն են պահանջելու, այլև առաջարկելու են, թե ինչ քայլեր ու գործողություններ են անհրաժեշտ, ինչ բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի հաջորդ կառավարությունը նույն սխալները չկրկնի:

՛՛Մենք կողմնակից չենք մեկանգամյա քայլերի, մենք առաջարկների կողմնակից ենք ու այդ ուղղությամբ լրջորեն աշխատում ենք: Հավանաբար այսօր տեղեկատվություն կլինի, թե որ քառօրյայում օրակարգ կմտնի կառավարության հրաժարականի պահանջը՛՛:

Արդյոք ոչ իշխանական քառյակի համագործակցությունը փակուղի չի տանի՝ հաշվի առնելով այն, որ երեք ուժերը ցանկանում են իշխանափոխություն, իսկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարծես թե ոչ, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց.

՛՛Ես ներքին ցանկությունները չեմ կարող մեկնաբանել: Այն, ինչ քննարկել ենք չորսով, ինչ քննարկել ենք ԲՀԿ-ի հետ, մեզ հույս ու վստահություն է  տալիս, որ կարող ենք ճանապարհ գնալ ու այդ ճանապարհին ռեալ արդյունքների հասնենք՛՛: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ