08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Շվեցարական ընկերությունը՝ կե՞ղծ գործարք է առաջարկել

ՏՄՊՊՀ-ն արգելեց  շվեյցարական  “Հելվելեքս”  ընկերության և “Գինու-Կոնյակի Տուն “Շահնազարյան”  ընկերության միավորումը:

Այդ մասին խոսվեց այսօր կայացած հերթական ՏՄՊՊՀ նիստում:

Նշվեց, որ ՏՄՊՊՀ  է  դիմել շվեյցարական “Հելվելեքս”  ընկերությունը՝ տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել “Գինու-Կոնյակի Տուն “Շահնազարյան”  ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը գործարքը կատարելու համար:

 Ուսումնասիրության ժամանակ հանձնաժողովը պարզել է, որ շվեյցարական “Հելվելեքս” ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեյցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն-ով ձեռք բերել հայկական ընկերությունը:

 Ի պատասխան հանձնաժողովի հարցադրումների, թե շվեյցարական ընկերությունը, չունենալով միջոցներ, ում հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովը եզրակացրել է, որ այս գործարքը խնդրահարույց է: ՏՄՊՊՀ նիստում որոշվեց արգելել համակենտրոնացումը, քանի որ առքուվաճառքի գործարքի մասնակիցները չցանկացան իրական գնորդին բացահայտել ուստի համարեցին, որ գործարքը կարող է կեղծ լինել:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ