20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 29, 2014

Սյունիքում էր Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավարը

   ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հյուրերն այս անգամ  Նիդերլանդների ավագ խորհրդատուների կազմակերպության Հայաստանյան ծրագրերի ղեկավար Լուիդ Կալֆիկենսին էր:   Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում նիդերլանդական կազմակերպության՝ գործունեության նպատակների, խնդիրների եւ հիմնական ուղղությունների հետ կապված հարցեր:    Լուիդ Կալֆիկենսը ներկայացրեց իրականացվող ծրագրերի մանրամասները: Նշվեց, որ կազմակերպությունը գործունեություն է ծավալում աշխարհի 70 երկրներում, իսկ Հայաստանում իրականացնում է 60 […]

Ինչ է արել Գագիկ Բեգլարյանը. նախարարը հարց ունի քառյակին

” Միշտ ասել եմ` ինչքան քաղաքականության մեջ եղել եմ, ասել եմ նույն բանը, յուրաքանչյուր մարդ թող լինի  իր տեղում, այս հանրապետության ու պետության համար մի բան անի իր տեղում, թեկուզ մարդիկ կան, ովքեր քարը քարի վրա եթե դրած լինեն իրենց կյանքում, աշխատանքի իմաստն ու դժվարությունը կհասկանան, և իրենց խոսելու ու հրապարակելու  արժեքը կհասկանան՛՛,-այսօր լրագրողների հետ […]

Թե ինչու ՀՀ-ն ընտրեց Մաքսային միությունը և ոչ թե Եվրամիությունը

Երևանում ՛՛Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովը սկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձով:  Նախագահն իր ուղերձում նշել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված են: Ապա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում պետք է ընդունվի բանաձև, որտեղ կամփոփովի համաժողովի արդունքները: Այնուհետև […]

Բռնաբարել են 10-ամյա աղջնակի

Տոլյատիում ոստիկանությունը փնտրում է հանցագործին, ով բռնաբարել է 10 տարեկան աղջկա, տեղեկացնում է Волга Ньюс-ը: Ինչպես հայտնի է դարձել, մարտի 26-ին, անհայտ անձը աղջնակին տարել է “Միր” փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարան, որտեղ էլ բռնաբարել է երեխային: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ոստիկանները փնտրում են հանցագործին:

Հայազգի ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել Ռամզան Քադիրովին

Մարտի 28-ին ”Թերեքի” ներկայացուցիչները Գրիշա Սիմոնյանին անվանական մարզաշապիկ եւ մարզական պարագաներ են հանձնել: Ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ մենեջեր Ալեքսանդր Ֆեդոսովը Գրիշա Սիմոնյանին է փոխանցել Չենիայի ղեկավար Ռամզան Քադիրովի բարեմաղթանքները եւ մաղթել շուտափույթ ապաքինում: Հիշեցնենք, որ ”Թերեքի” պատվավոր նախագահը իր վրա էր վերցրել քաղցկեղով հիվանդ հայազգի ֆուտբոլիստի բուժման բոլոր ծախսերը: ”Տեղի ունեցածն ինձ համար կարծես երազ […]

Ուկրաինան արձագանքել է Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշմանը

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հայաստանն ու Բելառուսն այն երկրների ցանկում էին, որոնք դեմ քվեարկեցին Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւին: Այդ կապակցությամբ Ուկրաինայի ԱԳՆ-ում տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը հայտարարել է, որ իրենք հաշվի կառնեն Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը, գրում է news.liga-ն: “Ուկրաինային տխրեցրել է Հայաստանի եւ Բելառուսի դիրքորոշումը: Պետք է հաշվի առնենք այդ […]

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հետ քննարկել է սիրիահայության խնդիրները

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը, որը մեկնել է Սիրիա` Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով, հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին, տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսության պաշտոնական կայքը։ Վեհափառ Հայրապետը հանդիպման ժամանակ ներկայացրել է Քեսաբի ու Լաթաքիայի մեր հայրենակիցներին բաժին ընկած դժբախտությունները, եւ թե դրանք հաղթահարելու ուղղությամբ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսությունն ին աշխատանք է կատարում: Վեհափառը նաև իր գնահատանքն […]

Մարմնամարզության աշխարհի գավաթում Հայաստանը նվաճեց 3 ոսկե մեդալ

Քաթարի մայրաքաղաք Դոհայում սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի փուլային մրցաշարում Հայաստանը նվաճեց երեք ոսկե մեդալ: Հենացատկում անգերազանցելի էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, նժույգաթափերում` Հարություն Մերդինյանը, իսկ  օղակների վարժությունում հաղթող ճանաչվեց Արթուր Թովմասյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը:

Հակառակորդը ակտիվորեն կրակահերթ է բացել, գնդակներից մեկը ընկել է տան մեջ

Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակահերթ է բացել Տավուշի մարզի մի շարք գյուղերի`Ներքին Կարմրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես և Արցախի որոշ մասերի ուղղությամբ: Այս մասին Henaran.am-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Հայկական կողմը պատասխանել է հակառակորդ կողմի կրակոցներին:  Սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուրի բնակիչները մեզ պատմեցին, որ կրակոցները սկսկվել են երեկոյան 19:00-ից: Զոհեր ու վիրավորներ չկան, սակայն տանիքներն են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի