28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թե ինչու ՀՀ-ն ընտրեց Մաքսային միությունը և ոչ թե Եվրամիությունը

Երևանում ՛՛Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովը սկսվեց նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ուղերձով: 

Նախագահն իր ուղերձում նշել էր, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու պարտավորությունների ավելի քան 70 տոկոսն արդեն կատարված են:

Ապա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ համաժողովի ընթացքում պետք է ընդունվի բանաձև, որտեղ կամփոփովի համաժողովի արդունքները: Այնուհետև ձևավորվեց խմբագրական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Վարդան Այվազյանը, Գագիկ Մինասյան, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը:

Այս ամենից հետո ծավալուն զեկույց ներկայացրեց Տիգրան Սարգսյանը: Նախ նա անդրադարձավ այն հարցին, թե ինչու Հայաստանն ընտրեց Մաքսային միությունը: ՛՛Համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց Եվրամիության ուժեղ և թույլ կողմերը և թե որն է այն առանցը, որի շուրջ միավորված են եվրոպական երկրները և Արևելյան գործընկերության ծրագրի հիմնական ուղղությունները: Այդ ընթացքում ձևավորվեց Մաքսային միությունը, որը ցույց տվեց իր կենսունակությունը: ՄՄ տնտեսական տարածքը ցույց տվեց, որ այն պլատֆորմը, որ ձևավորվում է այստեղ, շատ մոտ է մեր տնտեսական համակարգին և զարգացվածության աստիճանին՛՛,-ասաց նա:

Ապա Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ Եվրասիական միությանն անդամակցությունն ունի հստակ ռազմավարական քաղաքականություն: ՛՛Վերջին հինգ տարիներին ՀԱՊԿ-ի շրջանակում տեղի են ունեցել որակական փոփոխություններ: ՀԱՊԿ-ն ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ուժեղացնում են մեր անվտանգության ապահովման երաշխիքները: Սա կարևորագույն բաղադրիչ է մեր քաղաքական որոշման համար՛՛,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմախոսների հայտարարություններին, թե վերազգային մարմնին անդամակցության պարագայում ՀՀ-ն կկանգնի ինքնիշխանության կորստի առաջ, ապա վարչապետը նկատեց, որ Հայաստանը լինելու է որպես իրավահավասար մասնակից և իր որոշումներն ազդելու են  այն դաշտի վրա, որը վերաբերում է մի մեծ շուկայի՝ 170 մլն բնակչությամբ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ