07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 11, 2014

“Բարգավաճից” ինչո՞վ էիք պակաս. Շարմազանովը` ՀԱԿ-ին /վիդեո/

Ներկայացնում ենք ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին: “Օրեր առաջ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում տեղի ունեցավ Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանը, որտեղ որպես Հանրապետական կուսակցության առաջնորդ` ելույթով հանդես եկավ Նախագահ Սերժ Սարգսյանը եւ հստակ ազդակներ հղեց թե՛ ԵԺԿ-ին, եւ թե՛ միջազգային հանրությանը. Առաջին, Հայաստանը դեմ է նոր բաժանարար գծերի ձեւավորմանը եւ շարունակելու է շահերի համադրությանն ու […]

“Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը”

ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանի  ելույթը ԱԺ-ում հայտարարությունների ժամին Մեկ ամսից ավել գերության մեջ մնալուց հետո հոգեկան հիվանդությամբ տառապող Մամիկոն Խոջոյանը ՀՀ իշխանությունների խնամքին հանձնվեց առողջական լուրջ խնդիրներով:   Ադրբեջանում գերության մեջ գտնվելու ժամանակ Մամիկոն Խոջոյանը ենթարկվեց դաժան վերաբերմունքի և խոշտանգումների: Ադրբեջանի կողմից տեղի ունեցավ իրենց բնորոշ հերթական վայրագությունը: ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի նկատմամբ Ադրբեջանի դրսևորած անմարդկային  վարքագիծը […]

Ոչ մի հիվանդ զինվոր բանակում

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում  կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը վարում էր  ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բ. Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ. Խաչատրյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի […]

Միայն կառավարությունը փոխելով էապես իրավիճակը երկրում չի փոխվի

՛՛Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը վաղուց է հասունացել, պատճառներն ավելի քան բավարար են՛՛,- ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրա խոսքով՝  կառավարությունն ի վիճակի չէ դիմագրավել երկրի առաջ ծառացած խնդիրներին, համարժեք քայլեր չի ձեռնարկում արտագաղթը կանխելու, սոցիալական լարվածությունը մեղմելու, աղքատությունը կրճատելու ուղղությամբ: ՛՛Սակայն նույնքան ակնհայտ է, որ միայն կառավարությունը փոխելով […]

Արոնյանը կմասնակցի Ստավանգերի գերմրցաշարին

Հայազգի գրոսմայստեր Լեւոն Արոնյանը կմասնակցի Norway chess գերմրցաշարին: Բացի Արոնյանից, մրցաշարին կմասնակցեն նաեւ Գրիշչուկը, Կառլսենը, Կրամնիկը, Տոպալովը, Կարուանան, Սվիդլերը եւ Կարյակինը: Եւս մեկ մասնակցի անուն հայտնի կդառնա Nordic qualification-ից հետո: Մասնակցությունից հրաժարվել է Նակամուրան: Մրցաշարը կանցկացվի հունիսի 2-13-ը:

Միայն կի՞նը կաներ 400 հազար եվրոն զուգարանն է լցրել

Գերմանուհի Անգելա Մայերը վիճակահանության տոմսով 400 հազար եվրո է շահել, սակայն անհայտ պատճառներով այդ գումարը լցրել է զուգարանը: Անգելայի ամուսինը մահից առաջ պարտքեր է կուտակած եղել, ինչը անգելան էր ստիպված լինելու մարել: Մտածելով, թե ինչպես կարելի է ծախսել շահածը` կինը երեկոյի ընթացքում 5 շիշ շամպայն է խմել եւ որոշել, որ ոչ մեկի հետ չի կիսվի […]

Կառավարությունն անտեսում է Արծվիկ Մինասյանին

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց ՛՛Դեմ եմ՛՛ շարժման անդամներին իրենց ծավալած պայքարի համար: Մինասյանը նշեց, որ մարտի յոթին Ֆինանասների նախարարության դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունը որոշակի ձևերով ոչ օրինական վարքագիծ է դրսևորել: ՛՛Պետք է բոլորս հասկանանք, որ ՀՀ սահմանադրության համաձայն քաղաքացին իր դժգոհությունն արտահայտելու բոլոր իրավունքներն ունի՛՛,-նկատեց նա: Մինասյան […]

Ինքնաթիռի անհետացումից 4 օր անց /ֆոտոշարք/

4 օր առաջ անհետացել է Malaysia Airlines ավիաընկերության օդանավը, որում  239 մարդ կար, եւ մինչ օրս պարզ չէ, թե որտեղ է այն:  Հավանական աղետի վայրում՝ ջրային տարածքում, հայտնաբերվել են վառելիքի հետքեր և բազմաթիվ ֆրագմենտներ, սակայն առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք դրանք անհետացած ինքնաթիռին են պատկանում: Հնդկացի նկարիչը ի հիշատակ ինքնաթիռում եղած մարդկանց` ավազից քանդակ է […]

ՀՀՇ-ն նոր նախաձեռնություն է սկսում

Ներկայացնում ենք ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի ելույթը հայտարարությունների ժամին: ՛՛Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացները, Ռուսաստանի դե ֆակտո ռազմական ներխուժումն Ուկրաինայի մաս հանդիսացող Ղրիմի Ինքնավար Հանրապետություն, ուժի միջոցով այդ երկիրը մասնատելու սպառնալիքն աշխարհում ստեղծել են նոր իրավիճակ: Իրավիճակ, որն ուղղակիորեն կարող է անդրադառնալ նաև Հայաստանի Հանրապետության վրա, որի իշխանությունները, սակայն, քաղաքական չեզոքության երեսպաշտ արդարացմամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված