07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 10, 2014

Տապալվեց ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու ՀԱԿ-ի նախաձեռնությունը

Քիչ առաջ Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյան: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց օրակարգը, ապա կազմակերպվեց ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ-ի հեղինակած նախագծի քվեարկությունը:  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենք բաց են եւ կոչ արեց բոլորին կողմ քվեարկել այս նախագծին: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի խոսքով՝ ամենամեծ պատասխանատվությունն իրենց վրա […]

Ղրիմի հանրաքվեն անօրինական է. Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է, որ Ղրիմում նախատեսված հանրաքվեն անօրինական է, տեղեկացնում է ուկրաինական unian-ը: Մերկելը նշել է, որ այդ “այսպես կոչված” հանրաքվեն, որը նախատեսված է մարտի 16-ին, հակասում է Սահմանադրությանն ու միջազգային օրենքներին:

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը նշել է, որ Մամեդյարովը համանախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

ՀՀԿ-ում հանգիստ են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը և ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձան ԲՀԿ-ՀՅԴ հանդիպմանը : ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ ՀՀԿ-ին բնականաբար նման հանդիպման հրավեր չի եղել:  ”Սակայն քաղաքական գործընթացները թելադրում են նման հանդիպումներ, և մենք նման հանդիպումներին վերաբերվում ենք նորմալ”,-նշեց Արտակ Դավթյանը: ՀՀԿ պատգամավորը խոսեց նաև հանդիպումների շարժառիթ հանդիսացող գազի սակագնի […]

Գեներալը՝ սիրելի Գրետա մայրիկին եւ …

ՍԻՐԵԼԻ ՄԱՅՐԵՐ, ՔՈՒՅՐԵՐ, ՍԻՐԵԼԻ ԿԱՆԱՅՔ, ՀԱՅՈՑ ԱՂՋԻԿՆԵՐ, Մարտի 8-ի` կանանց տոնի առթիվ, ընդունեք իմ, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների անկեղծ շնորհավորանքները:Այս գեղեցիկ տոնն էլ ավելի է արժևորվում` գարնան գալուստն ազդարարելով, և գարունն էլ գեղեցիկ է հատկապես ձեզ նվիրված տոնով: Սիրելի հայուհիներ, մենք միշտ էլ գնահատել ու գնահատում ենք կնոջ դերը պետական, հասարակական կյանքում: Ավելի գնահատելի […]

Բագրատյանը՝ Մայդանում

Ղրիմի շուրջ ստեղծած իրավիճակը հստակ գնահատականների ու մեկնաբանությունների կարիք ունի։ Նկատում եմ, որ հայ քաղաքական միտքն այստեղ փորձում է չերևալ։ Ի՞նչ է կատարվում Ուկրաինայում և ի՞նչ գնահատականներ պետք է տալ Ղրիմի իրադարձություններին։ Ստորև հնչեցնում եմ որոշ գնահատականներ. ի վերջո 8 տարի է աշխատում եմ այդ հիանալի երկրում և շատ բաներ գիտեմ ոչ թե լսելով, այլ […]

Չայնիի 1-ին ոլորանում ”Մերսեդեսն” ընկել է ձորը. կան տուժածներ

Մարտի 10-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Չայնիի 1-ին ոլորանում ”Մերսեդես” մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Տեղեկացնում են ԱԻՆ-ից: 

Մխիթարյանը բաց կթողնի ”Բորուսիայի” հանդիպումը/վիդեո/

Գերմանիայի առաջնության 24-րդ տուրում ”Բորուսիան” հյուրընկալվել էր ”Ֆրայբուրգին”: Դորտմունդյան ակումբը 1-0 հաշվով հաղթանակ տոնեց Կեհլի գոլի շնորհիվ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է խաղին առաջին րոպեներից եւ փոխարինվել է 93-րդ րոպեին: 33-րդ րոպեին Մխիթարյանը ստացել է դեղին քարտ, որը 5-րդն էր այս մրցաշրջանում: Նա բաց կթողնի մարտի 15-ին Մյունխենգլադբախի ”Բորուսիայի” դեմ հանդիպումը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված