12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀՀԿ-ում հանգիստ են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը և ”Ժառանգություն” կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը անդրադարձան ԲՀԿ-ՀՅԴ հանդիպմանը :

ՀՀԿ պատգամավորը նկատեց, որ ՀՀԿ-ին բնականաբար նման հանդիպման հրավեր չի եղել:

 ”Սակայն քաղաքական գործընթացները թելադրում են նման հանդիպումներ, և մենք նման հանդիպումներին վերաբերվում ենք նորմալ”,-նշեց Արտակ Դավթյանը:

ՀՀԿ պատգամավորը խոսեց նաև հանդիպումների շարժառիթ հանդիսացող գազի սակագնի և պարտադիր կուտակային կենսաթոշակային օրինագծի մասին.

’’Ըստ էության առաջնորդի դափնին պատկանում է քաղաքացիական նախաձեռնության հեղինակներին և այս առումով քաղաքական կուսակցությունների քննարկումները մաս են կազմում: Տեսնենք առաջիկայում ինչ զարգացումներ կունենա այդ նախաձեռնությունը”:

Արմեն Մարտիրոսյանը գտնում է, որ դեռևս անցած տարեվերջին կայացած չորս կուսակցությունների համախմբումը կարող է նկատելի փոփոխությունների հանգուցալուծում ստանալ.”Խնդիրը , որը գլոբալ առումով մեր առաջ ծառացած է, արդեն մի տեսակ դուրս է եկել խորհրդարանական ֆորմատից: Էնպես որ ԲՀԿ-ՀՅԴ համագործակցության միտումով հանդիպումը նորմալ է: Եթե չորս քաղաքական ուժերը ղեկավարներով սկսեն համագործակցել, լուրջ փոփոխություններ կարող ենք ակնկալել”:

Ինչ վերաբերվում է ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծմանը, ”Մարտի մեկի հանձնաժողովի համար լուծման առումով մեղավորներին պատժելու հարց չկա , ավելի շատ այդ հանձնաժողովը պիտի գնահատական տար իրավապահների աշխատանքներին”,-կարծում է Մարտիրոսյանը:

Արտակ Դավթյանը  դեմ է ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողովի ստեղծմանը, կարծում է՝ այն զուտ քաղաքական բնույթ է կրում:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ