07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Մարտի 4, 2014

Ռուսաստանը չի քննարկում Ղրիմի միանալու հնարավորության հարցը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը չի քննարկում Ղրիմի միանալու հնարավորության հարցը, գրում է РИА НОВОСТИ-ն: Պուտինն ասել է նաեւ, որ Ռուսաստանը Ղրիմին ֆինանսական օգնություն կտրամադրի, բայց որքան եւ երբ, չի նշել: 

”Հայաստանի հավաքականը գերազանց հարձակման գիծ ունի”.Գռանատ

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” պաշտպան Վլադիմիր Գռանատը Rusfootball-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ առաջիկա ընկերական խաղին.”Ընտրական շրջափուլը Հայաստանի հավաքականը բավականին լավ անցկացրեց: Նրանք գերազանց հարձակման գիծ ունեն: Դորտմունդի ”Բորուսիայում” հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը հիանալի վարպետ է: ”Զենիթի” դեմ Չեմպիոնների լիգայի խաղին Մխիթարյանը խաղաց շատ բարձր մակարդակի վրա: Կառանձնացնեի նաեւ դարպասապահի խաղը: Այնպես որ, […]

Դարձի՛ր մեկի համար արև…

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողական խորհուրդը մարտի 5-ին՝ ժամը 10:00, Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում ”Ապրենք օգնելով” ծրագրի շրջանակներում կանցկացնեն հերթական ԱՐՅՈՒՆԱՏՎԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ, որին կմասնացեն ՀՀԿ երիտասարդները, ԵՊԼՀ դասախոսներն ու ուսանողները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և ԵՊԼՀ ուսանողական խորհրդի կողմից արդեն 5 տարի անընդմեջ իրականացվող ”Ապրենք օգնելով” ծրագրի […]

Իրավական տեսանկյունից Ուկրաինայի լեգիտիմ նախագահը Յանուկովիչն է. Վլադիմիր Պուտինն ասուլիս է տալիս /վիդեո, ուղիղ/

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին հանդիպում է անցկացնում լրագրողների հետ, որի ընթացքում ասել է, որ զուտ իրավական տեսանկյունից Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի լեգիտիմ նախագահն է, գրում է РИА Новости-ն: Նա ասել է, որ օրինական ճանապարհ կա, որոնց դեպքում նախագահին կարող են հեռացնել իշխանությունից. “Մահը, նրա սեփական հայտարարությունը` իշխանությունից հրաժարվելու մասին եւ երրորդը` իմպիչմենտը”,- ասել է […]

Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջոյանը Հայաստանում է

Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվեց Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։  ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև […]

Գյումրիում հրատապ է դարձել անօթևան ընտանիքների վերահաշվառման խնդիրը /վիդեո/

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև սահմանված ժամկետը անօթևան ընտանիքները ՏԻՄ-երին պետք է ներկայացնեին տասնյակ փաստաթղթեր՝ հիմնականում բնակարանների փլուզման, բնակության և ընտանիքների կազմի վերաբերյալ: Միայն Գյումրիում մոտ 300 ընտանիք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը արտերկրում է եղել ու […]

Ազատամարտիկները չեն դառնա ինչ-որ կուսակցության քավության նոխազ /վիդեո/

Մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին ելույթ ունեցավ նաև պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Մի խումբ ազատամարտիկների դուր չի եկել հատկապես այն հանգամանքը, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը ազատամարտիկի ելույթը  ներկայացրել է բոլոր ազատամարտիկների անունից: Հետախույզ վետերանների միավորման շտաբում երեկ կայացած հանդիպում` քննարկումից հետո ազատամարտիկները գնացին ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ բացատրություն պահանջելու, քանի որ դեմ են […]

Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունում կայացան առաջին տուրի հանդիպումները

Երեկ Երեւանում մեկնարկեց Եվրոպայի շախմատի անհատական 15-րդ առաջնությունը: Այն նվիրված է աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին: Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի խաղաց Դմիտրի Յակովենկոյի հետ, Էլինա Դանիելյանը պարտվեց Պավել Էլյանովին, Վլադիմիր Հակոբյանը ոչ ոքի ավարտեց պարտիան Թուրքիայի ներկայացուցչի հետ: Հաղթանակներ տարան Աշոտ Նադանյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը, Ռաֆայել Վահանյանը, Տիգրան Քոթանջյանը, […]

Կապելլո.”Հայաստանը շատ ուժեղ կազմ ունի”

Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մամուլի ասուլիս է տվել Հայաստանի դեմ ընկերական խաղից առաջ: ”Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը. գտնում եմ, որ այն շատ ուժեղ հավաքական է, որը լավ է հանդես եկել աշխարհի առաջնության ընտրական փուլում: Հայաստանի հավաքականում կան հիանալի ֆուտբոլիստներ”,-Կապելլոյի խոսքերն է մեջբերում Итар-Тасс-ը: Ռուսաստան-Հայաստան խաղը տեղի կունենա վաղը` 18.00-ին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված