11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջոյանը Հայաստանում է

Այսօր հայաստանցի քաղաքացիական անձը, ով նախկինում ազատազրկման մեջ էր գտնվում Բաքվում, հայրենադարձվեց Հայաստան՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո։ Անձը հանձնվեց հայաստանյան պաշտոնյաների խնամքին ադրբեջանական Ղազախ և հայկական Իջևան քաղաքների միջև անցնող ճանապարհին՝ միջազգային սահմանի վրա։

 ԿԽՄԿ-ի պատվիրակներն այցելել են վերջինիս մինչ հայրենադարձումը՝ ազատազրկման պայմանները և նրա հանդեպ վերաբերմունքը գնահատելու համար։ Կազմակերպության ներկայացուցիչները նաև կապ են պահպանել Հայաստանում նրա ընտանիքի հետ։

 Գործելով որպես չեզոք միջնորդ ու իր հանձնագրին համաձայն՝ ԿԽՄԿ-ն աջակցել է քաղաքացիական անձի հայրենադարձմանը՝ գործելով Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ համատեղ։

 Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնառությանը՝ ԿԽՄԿ-ն գործում է տարածաշրջանում 1992 թվականից ի վեր՝ Ղարաբաղյան հակամարտության հետ կապված։ 

Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից է: Հակառակորդի տարածքում նա հայտնվել է մոլորվելու պատճառով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ