04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ազատամարտիկները չեն դառնա ինչ-որ կուսակցության քավության նոխազ /վիդեո/

Մարտի 1-ին ՀԱԿ-ի կողմից հրավիրված հանրահավաքին ելույթ ունեցավ նաև պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը: Մի խումբ ազատամարտիկների դուր չի եկել հատկապես այն հանգամանքը, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը ազատամարտիկի ելույթը  ներկայացրել է բոլոր ազատամարտիկների անունից: Հետախույզ վետերանների միավորման շտաբում երեկ կայացած հանդիպում` քննարկումից հետո ազատամարտիկները գնացին ռազմադաշտային հրամանատարների խորհուրդ բացատրություն պահանջելու, քանի որ դեմ են իրենց բնորոշմամբ.”Լևոնի տակ մտնելուն”:

Բուռն խոսակցության սկզբում ներկա էր նաև Henaran.am-ի թղթակիցը, որին ռազմադաշտային խորհրդի հրամանատարները դուրս հրավիրեցին, արգելելով նկարահանումներ անել;

Ավելի ուշ հետախույզ վետերանների միավորման վարչության անդամ  Արթուր Բունիաթյանը և “Արամ Մանուկյան” ջոկատի հրամանատար Գևորգ Սուքիասյանը պարզաբանեցին կատարվածը:

“Ազատամարտիկները ժողովրդի մասնիկն են, չի կարող էնպիսի բան լինել, որ ազատամարտիկը գնա ու դառնա ինչ-որ կուսակցության քավության նոխազ: Այսօր ազատամարտիկը պիտի մտածի միայն 2 հազար տարի առաջվա աշխարհակալ պետությունը հետ բերելու ուղղությամբ”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ