09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

Բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ ոսկի է գողացել

Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին:Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:Ձեռնարկվում են […]

Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Թայլանդի թագավորության դեսպան Իթթի Դիթբանյոնգին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Իթթի Դիթբանյոնգն իր փորձը և գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-թայլանդական հարաբերությունների զարգացման: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Դիթբանյոնգը վստահեցրեց, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Զրույցի […]

Տարբերանշանի մրցույթ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2015 թվականին Երևանում կայանալիք Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի կազմակերպական աշխատանքների շրջանակում հայատարարում է միջոցառման տարբերանշանի /լոգո/ մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպությունները, այնպես էլ անհատ անձինք: Տարբերանշանը պետք է արտացոլի եվրոպական բարձրագույն կրթական տարածքը և Հայաստանը՝ որպես գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Մրցույթի հաղթողների […]

Մեկնարկել է

Սիրիայի հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2»-ի խորհրդաժողովի երկրորդ փուլն այսօր մեկնարկել է, տեղեկացնում է Газета.Ru-ն: Սիրիայի ընդդիմությունն ու իշխանությունները բանակցում են` ՄԱԿ-ի միջնորդությամբ: «Ժնեւ-2»-ի առաջին փուլը տեղի էր ունեցել հունվարի 31-ին:

Կրկին թանկացումներ /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ ՀՀ Կառավարությունն որոշումը, համաձայն որի՝ Հայաստանում արտադրված և ներմուծված բոլոր այն ապրանքները, որոնք փաթեթավորված են, պետք է դրոշմակնքվեն, հանգեցնելու է թանկացումների: ”Լրացուցիչ ծառայություն է, ինքնարժեքը կբարձրանա, իհարկե, կլինեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բագրատյանը: ”Եթե գինն էլ չբարձրանա, ինքնարժեքը կբարձրանա, այդ դեպքում բյուջե փոխանցվող փողը կպակասի”,-հավելեց […]

“Նրանք հայկական պլանշետ կգնե՞ն”

Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել. “Երբ լուր տարածվեց, որ Հայաստանը պլանշետ է արտադրելու, ես զարմացա որ շատ-շատերը ուրախացան, հրճվանք ապրեցին…Արտադրողը, հավաքող բանվորը ով է՞…Ում համար է, ով է գնելու՞…Համապատասխան շուկա կա՞…Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ որակի կհավաքեն իմ ազգակից բանվորները, գուցե մեկ պլանշետի սարքերով երկու հա՞տ…Հետո, […]

Հաշվետվություններ են տալիս ստորաբաժանումները

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաստատվեցին ԱՆ կենտրոնական ապարատի և առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը։ Նախարարին  կներկայացվեն 2013թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2014թ. ծրագրերը։ ”Այն ստորաբաժանումները, որոնք 2013թ. հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով, իրենց առջև դրված ծրագրերն արդյունավետ են իրականացրել, անշուշտ, կխրախուսվեն, իսկ իրենց պարտականությունները թերի կատարողները կենթարկվեն համարժեք […]

Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա. ֆրանսիացի քաղաքական գործիչ

Թուրքիան կարող է անդամակցել ԵՄ-ին միայն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ,   Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն: Նա ասել է, որ իր համար Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության համար: «Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ավելի ուժեղ կդառնա»,- ասել է քաղաքապետի թեկնածուն, գրում է Cihan Haber-ը: Անն Իդալգոն կողմ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված