09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2014

ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության այցը՝ Արարատի մարզ

Շարունակվում են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մարզային այցերը: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և մարզային խորհրդի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանն արդեն եղել են Կոտայքում և Լոռիում։ Փետրվարի 8-ին նրանք այցելեցին ՀՀԿ ԵԿ Արարատի մարզային կազմակերպություն: Հիշեցնենք, որ փոխվել են ՀՀԿ ԵԿ-ի տարածքային կազմակերպությունների ղեկավար կազմերը: Բոլոր մարզային կենտրոններում ակտիվ հանրապետական երիտասարդների համար շարունակվում են ձևավորվել հանձնաժողովներ՝ […]

Հայաստանի ”Ռոբին Հուդ”-ները օլիգարխներն են

Շոումեն Հայկ Մարությանը Facebook-յան իր էջում գրել է. ”Հայաստանի ”Ռոբին Հուդ”-ները օլիգարխներն են: Աղքատներից ամբողջ փողը վերցնում են, հետո բարեգործության տեսքով մի քիչ հետ տալիս: Էս ինչ բարի մարդիկ են, անգամ հուզվեցի”:

Խի ե՞ք գիշերը միտինգ անում. բերման են ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ

Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր` Հայ ազգային կոնգրեսի 9 ակտիվիստներ։  Քիչ առաջ Henaran.am-ի հետ զրույցում բերման ենթարկված ակտիվիստներից Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ  իրենց բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն՝ այն դեպքում, երբ երիտասարդները նույնիսկ չէին էլ հասցրել […]

Դի է հայտնաբերվել

Փետրվարի 9-ին, ժամը 18.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելքումովի փողոցի թիվ 45 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 1946 թ. ծնված Լ. Խ.-ի դին:

Կանացի կրքեր. ընտրապայքարը թեժ է լինելու

Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Տորունիք գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածու, երկուսն էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը պայքարելու է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Անահիտ Հակոբյանի հետ: Henaran.am-ի հետ զրույցում Անահիտ Հակոբյանն ասաց, որ երեւի իր աշխատանքի շնորհիվ է, որ գյուղում կանայք ակտիվ են: “Ավագանում մեծ մասն էլ կանայք են, կարծում եմ` […]

”Արարատը” ոչ ոքի խաղաց եւ կպայքարի 3-րդ տեղի համար

Albena Cup մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Երեւանի ”Արարատը” ոչ-ոքի` 1-1 խաղաց  բուլղարական ”Ռակովսկի” ակումբի հետ: ”Արարատի” կազմում երկրորդ խաղակեսի սկզբնամասում պատասխան գոլը խփեց թիմի նորեկ լատվիացի Անդրեյ Պերեպլյոտկինը: Փետրվարի 12-ին 3-րդ տեղի համար խաղում ”Արարատը” կհանդիպի Վառնայի ”Սպարտակին”: Մրցաշարի առաջին տուրում ”Արարատը” հաղթել էր ”Սպարտակին” 1:0 հաշվով: Երկրորդ խաղում նվազագույն հաշվով զիջել էր բուլղարական ”Կալիակրային”: […]

”Զորակոչն ուղեկցվեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով”

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է. 2013 թ.-ի դեկտեմբեր-2014 թ.-ի հունվար ամիսներին հայտարարված զորակոչը ևս ուղեկցվեց առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչման արատավոր գործելակերպով։ Արձանագրվեցին  բազմաթիվ  խախտումներ, մասնավորապես. բժշկական հանձնաժողովներում բուժզննություն անցնող զորակոչիկներին եւ նրանց հարազատներին առավոտից մինչ ուշ երեկո դրսում ցրտին սպասեցրել են, զորակոչվել են քաղաքացիներ, որոնք ունեն լուրջ առողջական խնդիրներ, […]

“Սանտա Կլաուսը” դատապարտվել է 20 տարվա ազատազրկման` մանկապղծության համար

ԱՄՆ-ի Օհայո նահանգում իբրեւ Սանտա Կլաուս ներկայացող տղամարդը դատապարտվել է 20 տարի ազատազրկման՝ սեփական համակարգչում մանկական պոռնոգրաֆիայի առկայության համար, տեղեկացնում է Газета.Ru-ն: 65-ամյա բնակիչ Ուիլյամ Ֆ. Բրոքն իրեն մեղավոր է ճանաչել մեղադրանքի 35 կետերով: Դատախազների խոսքերով՝ Բրոքի համակարգչում հայտնաբերված ապացույցների թվում է 2012 թվականին հարեւան Օսթինթաունում տղամարդու ընկերուհու կողմից 8-ամյա աղջկա բռնաբարության տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված