”Արարատը” ոչ ոքի խաղաց եւ կպայքարի 3-րդ տեղի համար
Albena Cup մրցաշարի խմբային փուլի վերջին տուրում Երեւանի ”Արարատը” ոչ-ոքի` 1-1 խաղաց բուլղարական ”Ռակովսկի” ակումբի հետ: ”Արարատի” կազմում երկրորդ խաղակեսի սկզբնամասում պատասխան գոլը խփեց թիմի նորեկ լատվիացի Անդրեյ Պերեպլյոտկինը:
Փետրվարի 12-ին 3-րդ տեղի համար խաղում ”Արարատը” կհանդիպի Վառնայի ”Սպարտակին”: Մրցաշարի առաջին տուրում ”Արարատը” հաղթել էր ”Սպարտակին” 1:0 հաշվով: Երկրորդ խաղում նվազագույն հաշվով զիջել էր բուլղարական ”Կալիակրային”: Մինչ հավաքի ավարտը` փետրվարի 17-ը, ”Արարատը” նախատեսում է անցկացնել եւս մեկ ընկերական հանդիպում:
”Արարատ” ՖԱ մամուլի քարտուղարություն