17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կանացի կրքեր. ընտրապայքարը թեժ է լինելու

Մարտի 9-ին կայանալիք Սյունիքի մարզի Տորունիք գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են երկու թեկնածու, երկուսն էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը պայքարելու է ՀՀԿ-ական գործող գյուղապետ Անահիտ Հակոբյանի հետ:

Henaran.am-ի հետ զրույցում Անահիտ Հակոբյանն ասաց, որ երեւի իր աշխատանքի շնորհիվ է, որ գյուղում կանայք ակտիվ են: “Ավագանում մեծ մասն էլ կանայք են, կարծում եմ` աշխատանքս տեսել են՝ ոգեւորվել”,-ասաց նա:

Մրցակցի մասին ոչինչ չի կարող ասել, պայքար է եւ խնձոր չեն բաժանում: “Եթե կարող է, թող ընտվի, ուրախ կլինեմ, սակայն կարծում եմ գյուղացիները ինձ կընտրեն”,-ասաց նա: Անահիտ Հակոբյանը գրեթե վստահ է իր հաղթանակում եւ նույնիսկ քարոզարշավ չի անելու:

“Ընդամենը 120″ ընտրող կա, բոլորը տեսել են իմ աշխատանքը, եւ նորից այն ներկայացնելու իմաստ չկա”,-եզրափակեց գյուղապետը:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին կայանալիք Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, ՍյունիքիՎայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում գյուղապետի առաջադրված93 թեկնածուներից 6-ը կանայք են:

Գյուղապետ թեկնածուները դեմ չեն գյուղի կառավարումը հանձնելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

Իսկ Սյունիքի մարզի Ալվանք գյուղական համայնքի ղեկավարի թեկնածու, մանկավարժ Ծովինար Գրիգորյանը պայքարելու է երեք տղամարդ թեկնածուի հետ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ