17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Նրանք հայկական պլանշետ կգնե՞ն”

Երևանի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքի իր էջում այսպիսի գրառում է արել.

“Երբ լուր տարածվեց, որ Հայաստանը պլանշետ է արտադրելու, ես զարմացա որ շատ-շատերը ուրախացան, հրճվանք ապրեցին…Արտադրողը, հավաքող բանվորը ով է՞…Ում համար է, ով է գնելու՞…Համապատասխան շուկա կա՞…
Ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչ որակի կհավաքեն իմ ազգակից բանվորները, գուցե մեկ պլանշետի սարքերով երկու հա՞տ…Հետո, ախր ձեր թիթիզ, ցուցամոլներին չգիտեք, նրանք հայկական պլանշետ կգնե՞ն…Չեք տեսնում, թե ինչպես են շատերը բջջային հեռախոսները ցուցադրական պահում և բռնում, որպեսզի արտահայտիչ երևա  “Էյփլի” կռծած խնձորը, որ իմանան  “Այֆոն” ունեն,  “Այփադ” ունեն, տեսնեն իրենց  “Սամսունգ-Գալաքսիները”,  ՙ” Բլեքբերիները”, մյուս անդրծովյան անդրոիդ-սմարթֆոններն ու պլանշետները…
Իսկ դուք՝ հայի պլանշետ, հայի հեռախոս, հայի տրակտոր, հայի  “ԵրԱԶ …”
Դե մերոնք թքած ունեն, դա նույնն է, որ մերսեդեսների, համերների փոխարեն  “ԵրԱԶ” քշեն…Բա մեր ազգին նման ՙՙ դեշյովի բաներ պալոժ ա՞…՚՚
Մի ելք կա, որ ԱԺ-ի, կառավարության անդամներին,, ղեկավարներին ստիպեն իրենց և իրենց ընտանիքի անդամների “համեստ” պլանշետները նվիրեն մանկատներին, գիշերօթիկ, հանրակրթական դպրոցներին, իսկ իրենք գնեն մերը՝ հայրենականը…
Չէ որ մերն ուրի՞շ է…”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ