Գառնի-Երեւան ջրատարը վերանորոգվում է

«Երևան Ջուր» ընկերությունում ձևավորված ավանդույթի համաձայն ջրագծերի կանգառների դեպքում վերանորոգման ու շինարարական աշխատանքներ են կատարվում համակարգի բոլոր այն տեղամասերում, որոնք տեխնոլոգիական առումով կապված են տվյալ ջրագծի հետ և ունեն հրատապ լուծում պահանջող տեխնիկական խնդիրներ: Նպատակը մեկն է՝ հնարավորինս քիչ անհանգստություն պատճառել սպառողներին, որոնք կայուն ջրամատակարարման առկայությունը բնակարանում վաղուց արդեն որպես օրինաչափություն են ընկալում: […]