01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ես գրկեցի Վարդանին…սեղմեցի կրծքիս. երկրպագուները շնորհավորեցին Վարդան Պետրոսյանին/վիդեո/

Այսօր լրացավ սիրված դերասան, անազատության մեջ գտնվող Վարդան Պետրոսյանի  ծննդյան 55 ամյակը: Դատապարտյալների հիվանդանոցի մուտքի մոտ բազմություն էր հավաքվել: Նրա երկրպագուները եկել էին թաց աչքերով: Հուսով են` մի օր կրկին բեմի վրա կտեսնեն պայծառ և լավատես Վարդանին, իրենց Վարդանին:

”Վարդան ջան, մենք քեզ սիրում ենք… եթե Վարդան Պետրոսյանը մեղավոր է, առաջին հերթին ինքը կպահանջի իր նկատմամբ արդարադատություն: Եվ չեմ կարծում այսօր ավելի մեծ պատիժ կա Վարդան Պետրոսյանի համար, քան իր խիղճը: Այն կորստի բեռը, որ նա այսպես թե այնպես կրելու է իր ողջ կյանքի ընթացքում”,-նշեց Վարդան Պետրոսյանի ընկերը՝ դիրիժոր Վարդան Հակոբյանը ասաց:

“Ժառանգություն” կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը արցունքախառն ուրախությամբ դուրս եկավ Վարդան Պետրոսյանի մոտից: Նա այսօրվա եզակի երջանիկներից էր, որ կարողացել էր գրկել ու քաջալերել հոբելյարին:

“Ես գրկեցի Վարդանին… ամուր-ամուր սեղմեցի կրծքիս, արդեն չեմ հիշում ինչ խոսեցի …”:

Բազմաթիվ երկրպագուներն էլ բերել էին տարբեր նվերներ, բացիկներ, նամակներ:

Կարինե Ստեփանյանը իր ձեռքով “Ծաղկած ծիրանենի էր” պատրաստել….

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ