07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 27, 2014

Նվիրեցին

ՀՀ կառավարությունը ”Ա.Ի.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիա” հիմնադրամից 50 մլն դրամով ձեռք է բերել հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող 275 քառ. մետր մակերեսով տարածքը և հողամասի բաժնային մասը և նվիրաբերել “ՀՀ Երկրապահ կամավորականների միություն” ՀԿ-ին:  Որոշումն ընդունելիս հաշվի է առնվել կազմակերպության կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակությանն ուղղված գործունեությունը:

Երբ Աշոտ Սուքիասյանը կբերվի Հայաստան

”Գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը բավական երկար գործընթաց է և ներպետական դատական ատյաններում քննարկման առարկա է”,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Հարցը կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով, այս դեպքում Մինսկի կոնվենցիայով: ”Ես վստահ եմ, որ կոնվենցիայով սահմանված ներպետական բոլոր ընթացակարգերը անցնելուց հետո մենք կունենանք կոնկրետ փաստեր՛՛,-հավելեց դատախազը: Ըստ հայաստանյան ընթացակարգերի՝ […]

ԼՂ հակամարտությունը Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկն է. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ ասել է, որ ԼՂ հակամարտությունը Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկն է: ԼՂ հակամարտությունում փակուղուց դուրս գալու ելքը կարելի է գտնել միայն ապահովելով առանցքային այնպիսի խաղացողների, ինչպիսին ԱՄՆ-ն է, մեծ ներգրավվածությունը: Բարձր եմ գնահատում Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աշխատանքը”,- ասել է նա:

Թույլ տվեցին

Կառավարությունը Բելառուսի Հանրապետությանը թույլատրել է Կոտայքի մարզի Առինջ գյուղում սեփականատիրոջից սեփականության իրավունքով ձեռք բերել 0,3747 հա հողամաս` դեսպանության տեղակայման համար:  Հիշեցնենք, ԱԳ նախարար Նալբանդյանը հարցին՝ ինչու է Բելառուսի դեսպանատունը ցանկություն հայտնել հենց Առինջում որոշել դեսպանատուն ունենալ, պատասխանել էր՝ պետք է հարցնել Բելառուսին:

Կներդրվեն սահմանների կառավարման եվրոպական չափանիշներ

Համապատասխանեցվում է Հայաստանի և Մաքսային միության երկրների օրենսդրությունը: Կառավարության որոշմամբ ”Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին” համաձայնագրի իրականացման իրավասու մարմին է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարությունը: Գործադիրը հավանություն է տվել ”Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող Բագրատաշեն և Սադախլո պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում” ծրագրին, որի նպատակն է […]

՛՛Չի կարելի այդպես մեծն Գրիգորիչի նկատմամբ՛՛

՛՛ՀՀԿ մեծամասնության մեջ կան ազնիվ պատգամավորներ, որոնք կարևորում են ՛՛Մարտի մեկի՛՛ ժամանակավոր հանձաժողովի ստեղծումը և վստահ եմ, որ լավ մտածելու դեպքում այդ պատգամավորները կողմ կքվեարկեն՛՛,-նման կարծիք այսօր ԱԺ նիստոին հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:   ՛՛Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը ՀՀԿ-ի կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին, որովհետև իշխանությունները, հավանաբար, համոզված են, որ կատարել են […]

Քաղաքացիական պոռթկումի նոր առիթ է հասունանում . Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կողմ է ՀԱԿ-ի նախագծին՝ ստեղծել ՛՛մարտի մեկի՛՛ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով:  ՛՛Ովքեր են մերտիմեկյան սպանությունների կատարողներն ու կազմակերպիչները: Սա մի հարց է, որի պատասխանը նախաքննությունը մինչ օրս չի տվել, բայց կան հարակից փաստեր, որ թույլ են տալիս կռահումներ անել: Իշխանությունները՝ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը չբարեհաճեցին անգամ սգի օր […]

Յանուկովիչը Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ով երկրում տեղի ունեցած խռովություններից հետո անհետացավ, եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարվեց, այսօր հաղորդագրություն է տարածել, որում Ռուսաստանին խնդրում է ապահովել իր անվտանգությունը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: “Իմ ու իմ կողմնակիցների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչում: Ստիպված եմ խնդրել Ռուսաստանի իշխանություններին ապահովել իմ անվտանգությունը”,- ասված է հայտարարության մեջ:

Յուրա Մովսիսյանը քաղցկեղով հիվանդ Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր մարզաշապիկը/ֆոտո/

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը շնորհավորել է քաղցկեղով հիվանդ երիտասարդ ֆուտբոլիստ Գրիշա Սիմոնյանին ծննդյան առթիվ եւ սեփական մարզաշապիկն է նվիրել քաղցկեղով հիվանդ ֆուտբոլիստին: 26-ամյա հարձակվողը Գրիշա Սիմոնյանին նվիրել է իր ինքնագրով ՛՛Սպարտակի՛՛ մարզաշապիկ: Այս օրերին Մովսիսյանը ՛՛Սպարտակի՛՛ կազմում հավաքի է մասնակցում Իսպանիայում: Գրիշա Սիմոնյանն այսօր դարձավ 19 տարեկան: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
ՀունվարիՄարտի