29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Չի կարելի այդպես մեծն Գրիգորիչի նկատմամբ՛՛

՛՛ՀՀԿ մեծամասնության մեջ կան ազնիվ պատգամավորներ, որոնք կարևորում են ՛՛Մարտի մեկի՛՛ ժամանակավոր հանձաժողովի ստեղծումը և վստահ եմ, որ լավ մտածելու դեպքում այդ պատգամավորները կողմ կքվեարկեն՛՛,-նման կարծիք այսօր ԱԺ նիստոին հայտնեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: 

 ՛՛Մարտի մեկի դեպքերի ուսումնասիրության մեր բոլոր փորձերը ՀՀԿ-ի կողմից ամեն կերպ խոչընդոտվեցին, որովհետև իշխանությունները, հավանաբար, համոզված են, որ կատարել են հակասահմանադրական, հակաիրավական գործողություններ:

Դա է պատճառը դիմադրության, այլ բացատրություն չկա: Նման քայլերով դուք կիսում եք հանցանքի մեղքը, որ իրականում պատասխանատուները մեզ բոլորիս հայտնի մի քանի մարդիկ են՛՛,-ասաց Սարգսյանն ու հիշեցրեց, թե Վիկտոր Յանուկովիչի կուսակցությունը նրանից հրաժարվեց՝ դրանով իսկ հնարավորություն ստեղծելով չենթարկվել քրեական պատասխանատվության: 

Ի դեպ, ՀԱԿ պատգամավորի ելույթի ժամանակ պարբերաբար տեղից ռեպլիկներ էր նետում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Լյուդմիլա Սարգսյանն էլ ավարտելով ելույթն՝ ասաց.

՛՛Ու այն վախճանը, որ ունեցան Յանուկովիչն ու իր մերձավոր շրջապատը, կարող է տարածվել նաև այս իշխանության վրա: Այսքանը Գալուստ Գրիգորիչ՛՛:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ժպիտով արձագանքեց. ՛՛Տիկին Սարգսյան, խնդրում եմ մեր գործընկերների նկատմամբ լինեք կոռեկտ ու հարգալից, չի կարելի այդպես մեծն Գալուստ Գրիգորիչի նկատմամբ՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ