01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչ է կատարվել 2008 թվականի մարտի մեկին

”2008 թվականի մարտի մեկին կատարվել է հետևյալը՝ Հայաստանի իշխանությունները առաջին անգամ նորանկախ պատմության մեջ կրակեցին սեփական ժողովրդի վա՛՛,-այսօր, ներկայացնելով ՀԱԿ խմբակցության տեակետը ՛՛մարտի մեկի՛՛ հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկմանը, ասաց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա շեշտեց, որ Վ. Յանուկովիչը լեգիտիմորեն ընտրված նախագահ էր, լեգիտիմորեն ընտրված էր նաև իրեն աջակցող “Ռեգեոնների” կուսակցությունը խորհրդարանում: Բայց Յանուկովիչը կորցրեց իր լեգտիմությունն անմիջապես նրանից հետո, երբ ռեժիմը սկսկեց կրակել ցուցարարների վրա:

Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում նախաձեռնելու է մի գործընթաց, որի հետևանքով ԵԽԽՎ-ն կուսումնասիրի մահաբեր զենքի գործածումը իշխանության կողմից ցուցարարների դեմ՝ որպես մեծագույն չարիք:

՛՛Երբ դուք արդեն դերակատարություն չեք ունենա, ձեր բարոյական ընտրությունն այլևս որևէ արժեք չի ունենա: Մենք այդ շանսը տալիս ենք նրանց, ովքեր չկատարելով արյունահեղություն, չեն ցանկանում այդ արյունահեղության քաղաքական պատասխանատվությունը վերցնել իրենց վրա:

Այդուհանդերձ, մենք ձեզանից ոչինչ չենք պահանջում և ակնկալում: Մենք ոչ միամիտ ենք, ոչ էլ անուղղելի լավատես: Դուք այն իշխանությունը չեք, որ ձեր մեջ բարոյական ուժ և արիություն գտնեք նման քայլ կատարելու : Դուք այսօր այդ քայլը չեք կատարի: Բայց հետագայում, վստահ եմ, կզղջաք բաց թողնված շանսի համար՛՛,- եզրափակեց նա:

Զուրաբյանին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով հորդորեց իրենց բարոյականության մեջ չմեղադրել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ