09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

Գործատուն բազային եկամտից պարտավոր է հաշվարկել և վճարել կուտակային վճարը

ՀՀ կառավարությունը հաստատել է պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցների մասին հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը: Որոշման ընդունումը թելադրված է ”Կուտակային կենսաթոշակի մասին” ՀՀ օրենքով, որի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն մասնակիցների ռեեստրը վարողը պարտադիր կուտակային բաղադրիչի կամավոր մասնակիցների մասին անմիջապես տեղեկացնում է հարկային մարմնին, վերջինս` գործատուին: Գործատուն կամավոր կերպով պարտադիր կուտակային բաղադրիչին միացած […]

Առաջիկայում կտաքանա

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ԱԻՆ “Հիդրոմետ” ծառայության օթերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն ասել է, որ հանրապետությունում առաջիկայում ջերմաստիճանը կբարձրանա, քանի որ տաք հոսանքներ են ներթափանցելու: Նա նշել է, որ մինչեւ շաբաթվա վերջ մայրաքաղաքում առաևելագույն ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության: “Սպասվում է, որ ջերմաստիճանը նորմայից բարձր կգրանցվի”,- ասել է նա:

Կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ անձնագրային և վիզաների վարչությունում, տարածքային անձնագրային ծառայություններում ոչ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև մեկօրյա ժամկետով համակարգը սնուցող ինտերնետային կապի խափանման պատճառով ծառայություններում առաջացել են դիմող քաղաքացիների հերթեր: ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ կարճ ժամանակում կվերականգնվի անձնագրային ծառայություների մատուցման բնականոն ընթացքը: Պատճառված ժամանակավոր անհարմարավետության համար հայցում ենք մեր քաղաքացիների ներողամտությունը: 

Նախարարությունը վերահսկում է

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ` Գյումրու Գարեգին Նժդեհ 2  հասցեում գտնվող հանրակացարանի հիվանդների առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով Շիրակի մարզ են մեկնել ՀՀ ԱՆ գլխավոր մաշկավեներաբան Կարեն Բաբայանը և  ՀՀ ԱՆ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Տեղի մասնագետների հետ կազմակերպվել և իրականացվել է համաճարակաբանական հետազոտություն, որի արդյունքում հաստատվել է մաշկի թարախաբշտիկային հիվանդություն (պիոդերմիա) ախտորոշումը  և նշանակվել է բուժում: […]

Քոչարյանը պետք է գնա Սերժ Սարգսյանի մոտ

 ”Երկրորդ նախագահ – վարչապետ թեման շարունակում է մնալ առաջինը, որին երևի թե հեռավոր գյուղի՝ ֆեյսբուք չունեցող տատիկը միայն չանդրադարձավ”,-այսօր ասուլիսում կատակով նշեց Վերակազմավորված ՀՀՇ անդամ Հովհաննես Իգիթյանը: Իգիթյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ Կառավարություն, դուք սխալ գործարք եք կատարել, իզուր եք ժողովրդից թաքցրել, որ գազը թանկացել է, ինչի հետևանքով պարտք է կուտակվել, ասում է՝ սխալ […]

Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքի նախագծին, որի մշակման անհրաժեշտությունը բխում է կառավարության որոշմամբ հաստատված «Գույքահարկի հարկման համակարգի արդյունավետության բարձրացման ուղիները» հայեցակարգից: Անշարժ գույքի հարկի ներդրման նպատակը հողի հարկով և գույքահարկով հարկման համակարգի արդյունավետության բարձրացումն է, դրանց վերաբերող հարկային հաշվետվությունների վերացումը և վարչարարության զգալի պարզեցումը: Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ […]

“Ումո՞վ պետք է վերադառնա, ի՞նչ քաղաքական ուժով”

“Հայ ազգային կոնգրես” կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ` պատասխանելով հարցին, թե հնարավոր է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ավելի կոնկրետ՝ վարչապետի պաշտոնին նկատեց. “Ումո՞վ պետք է վերադառնա, ի՞նչ քաղաքական ուժով: Դուք տեսնո՞ւմ եք մեկին քաղաքական դաշտում, որ նրան պաշտպանի, մի քաղաքական գործչի ցույց տվեք, որ ասում […]

Հեռացվում են շենքերի տանիքներին կուտակված ձյունն ու կախված սառցալեզվակները

Ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ, մայրաքաղաքում ընթանում են բազմաբնակարան և հասարակական  շենքերի տանիքների   ձյան և սառալեզվակների հեռացման  աշխատանքները:  Ցերեկային ժամերի հալոցքի հետևանքով առաջացած սառցալուլաները կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների անցուդարձին, ինչով էլ պայմանավորված է գործի  հրատապությունը: Այս աշխատանքները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է  ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայության տրամադրած տեխնիկայի և հրշեջ-փրկարարների աջակցությամբ: Անվտանգության նկատառումներով՝  քաղաքացիներին խորհուրդ է […]

Շիրակի մարզպետարանի միայն մի վարչության պե՞տն է առողջ . օրվա կադր

Henaran.am-ը պարբերաբար հետաքրքրվում է գերատեսչությունների կայքերով: Բնականաբար, արձանագրվող վրիպակներն անուշադրության արդյունք են, սակայն դրանք զավեշտալի են եւ արժանի ուշադրության: Հերթական մեր բացահայտումը Շիրակի մարզպետարանի կայքն է: Այստեղ՝ “մարզպետարանի կառուցվածք” բաժնում ներկայցված է առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննես Հովհաննիսյանը, ում անվան դիմաց փակագծում նշված է ՝ առողջ: Կարելի է ենթադրել, որ միայն ի՞նքն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի