07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցը իրենց պատմել է, որ քաղաքացիների մեծ հոսք կա “օվիռ” եւ նրանց ճնշող մեծամասնությունը անձնագիր է ստանում կամ փոխանակում՝ Հայաստանից գնալու նպատակով։ ““Կարող եմ ասել, որ 10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է”,– պատմել է աշխատակիցը։ Նրա խոսքով, հատկապես հունվարին զգալիորեն ավելացել է […]

Թևոսիկի եղբոր հոգեհանգստին մասնակցել է նաեւ Մհեր Սեդրակյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվել էր քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբայրը։ Նրա հոգեհանգիստը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ ““Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը եւ […]

Իրանցին 5000 դրամով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները. Ժամանակ

“Ժամանակը”  գրում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց ու ավարտվեց Մոհամմադ Հոսսեինի Զարեհիի գործի դատավարությունը: “33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիքում՝ Իրանում, նա աշխատել է որպես ֆիլմերի թարգմանիչ: Երեւան ժամանելով՝ տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաեւ զբաղվել է զբոսաշրջության կազմակերպմամբ՝ բացելով […]

Արմավիրի քաղաքապետը` մարզպետի թեկնածո՞ւ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի անունը եւս շրջանառվում է Արմավիրի հաջորդ մարզպետի  թեկնածուների շարքում։ “Նշենք, որ այս տարի լրանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ “Այդ խոսակցություններին ես ուշադրություն չեմ դարձնում՝ դա մեկ։ Մարզպետն իր տեղում է, աշխատում է, եւ երկրորդը՝ ես այդպիսի հակումներ չունեմ”,- “Ժամանակի” հարցին ի պատասխան երեկ ասաց […]

Որքան կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե սկսեն գործել Մաքսային միության ընդհանուր տարիֆները. 168 ժամ

“168 ժամը”, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ավտոմեքենաների թանկացման գործընթացին, գրել է, որկոնկրետ օրինակի վրա ամեն ինչ ավելի պարզ կլինի։ “Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են` որպես տաքսի։ Այդ մեքենաների մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է եւ ԱԱՀ-ն, եւ […]

Ռուս գեղասահորդուհին ուրախացրել է տղամարդկանց Օլիմպիադայից առաջ

Ուկրաինական ՛՛Playboy՛՛ ամսագրի առաջին էջը այս անգամ զարդարել է հայտնի գեղասահորդուհի Տատյանա Տոտմյանինան: Վերջինս ոչ պակաս հայտնի գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինի կինն է:  Տատյանան հանդիսացել է Մաքսիմ Մարինինի զուգընկերը սահադաշտում, որի հետ միասին ռուս գեղեցկուհին դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն եւ 2 անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնությունում:

Հարուստ կանանց սեքսն ավելի լավն է լինում /16+/

Իսպանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռական կյանքում բավարարված լինելն ուղիղ կապ ունի մարդու ֆինանսական եւ սոցիալական վիճակի հետ: Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները հարցումներ են արել 16-44 տարեկան 5 հազար տղամարդկանց եւ կանանց շրջանակներում: Արդյունքում պարզվել է, որ հարուստ կանայք շատ ավելի բավարարված են իրենց սեռական կյանքից, քան սոցիալապես ոչ այնքան ապահովները: Ավելին, ուսումնասիրությունները ցույց […]

Ինչու չկատարեցին նախագահի պահանջը /վիդեո/

Այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչու չկարողացան նախագահի պահանջաց յոթ տոկոս տնտեսական աճն ապահովել:  Նախարարը պատասխանեց, որ տնտեսական աճը ուղղակի հասարակ տնտեսական գիտելիքներով հաշվելը սխալ կլինի: Նա նշեց, ուրախ կլիներ ավելի տնտեսական աճի դեպքում: Նախարարի ամբողջական պատասխանը` տեսանյութում:

Ղազարյանը վերադառնում է Ուկրաինա

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը վերադառնում է ուկրաինական ՛՛Մետալուրգ՛՛: Այդ մասին հայտնել է ուկրաինական ակումբի մարզական տնօրեն Վարդան Իսրայելյանը: ՛՛Մենք Ղազարյանին տվել էինք վարձավճարով, իսկ հիմա նա վերադառնում է մեզ մոտ: Մենք համոզված ենք, որ նա կուժեղացնի մեր թիմը, քանի որ լավ է ճանաչում ակումբին: Ղազարյանը կօգնի մեզ հասնել մեր նպատակներին՛՛,- նշել է Իսրայելյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված