18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանցին 5000 դրամով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները. Ժամանակ

“Ժամանակը”  գրում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց ու ավարտվեց Մոհամմադ Հոսսեինի Զարեհիի գործի դատավարությունը:

“33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիքում՝ Իրանում, նա աշխատել է որպես ֆիլմերի թարգմանիչ: Երեւան ժամանելով՝ տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաեւ զբաղվել է զբոսաշրջության կազմակերպմամբ՝ բացելով իր գրասենյակը:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Մոհամմադը երեւանյան դիսկո ակումբներում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող Դիանայի, Մարգարիտայի, Նաիրայի, Թեհմինեի, Գոհարի, Մարիայի, Արմինեի հետ, պայմանավորվածություն ձեռք բերել, որ 5 հազար դրամ միջնորդավճարով նրանց ծանոթացնի պարսիկ հաճախորդների հետ:

Մոհամմադի այդ միջնորդային ծառայությունները 2007-ից սկսվել ու շարունակվել են մինչեւ 2013 թվականի սեպտեմբեր ամիսը. նա 5 հազար դրամ միջնորդավճարով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ գույքային օգուտ ստանալով՝ Մոհամմադը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:

Դատարանում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր ճանաչեց”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ