06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 2014

3 օրվա ընթացքում 26 ՃՏՊ

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2014 թվականի հունվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ զոհվել է, 35-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը 2-ով նվազել է, իսկ վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել 2-ով և 12-ով:

Հարբած Սանտա Կլաուսը սահնակով վթարի է ենթարկվել /ֆոտո/

Լեհաստանում հարբած Սանտա Կլաուսն ու նրա ուղեկցորդուհին հայտնվել են հիվանդանոցում ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Հետաքննության տվյալներով` Սանտա Կլաուսն ու աղջիկը եղել են սահնակով: 51-ամյա Սանտան եւ 31-ամյա ուղեկցորդուհին ողջունելիս են եղել հավաքվածներին ու շնորհավորել են Ամանորի կապակցությամբ, սակայն ավտոմեքենայի ազդանշանի ձայնից ձին վախեցել է եւ սկսել արագ վազել, ինչի հետեւանքով նրանք բախվել են պատին: 

Հրդեհ հյուրանոցում

Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող ”Ռիցար” հյուրանոցային համալիրի տանիքում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ:

Արամ MP3-ի թանկարժեք նվերը կնոջը /վիդեո/

”Վիտամին” ակումբի տղաները ամանորը աշխատավայրում են նշում, ապա տանը, հետո` դարձյալ միասին: Henaran.am-ին պատմեց Արամ MP3-ն: Արամը կարծում է, որ ամանորյա նվերները պետք է մի քիչ թանկարժեք լինեն, որ տարբերվեն:  Իսկ  որն է այն Արամի դեպքում` դիտեք տեսանյութում:

Ինչ եղանակ է սպասվում

Հանրապետության տարածքում`հունվարի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ: Քամին հարավ-արևմտյան` 1-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևանում՝ հունվարի 3-7-ին ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ:  

Մխիթարյանի ռեկորդը կգերազանցվի

Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ հետաքրքված է Սերբիայի ազգային հավաքականի եւ Լիսաբոնի ՛՛Բենֆիկայի՛՛ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով: Նշենք, որ սերբ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված են նաեւ անգլիական ակումները: Չնայած ՛՛Բենֆիկան՛՛ պատրաստ է խաղացողից բաժանվել միայն 50 միլիոն եվրոյով, բայց գերմանական ակումբը կփորձի ֆուտբոլիստին ձեռք բերել 30 միլիոն եվրոյով: Դա նշանակում է, որ տրանսֆերի կայանալու դեպքում Մատիչը կդառնա ՛՛Բորուսիայի՛՛ պատմության […]

Արսեն Ջուլֆալակյանն ընտրել է նվերները /վիդեո/

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջոլֆալակյանը ամանորը Հայաստանում չի դիմավորել: Դա ունի իր պատճառները: Ի դեպ, մարզիկը բավականին նվերներ է պատրաստել: Իսկ թե ում համար են դրանք, ինչ է մաղթում, դիտեք՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ավտովթար Մարտունի – Վարդենիս հատվածում. կան տուժածներ

Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ ”ԳԱԶ 3110” մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի