22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ավտովթար Մարտունի – Վարդենիս հատվածում. կան տուժածներ

Հունվարի 3-ին, ժամը 00.05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի – Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մկենել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ”ԳԱԶ 3110” մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի  ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. Ա.-ը (մոտ 30տ) և ուղևոր Կ. Գ.-ը (մոտ 30տ) տեղում մահացել են, իսկ ուղևոր Ա. Ա.-ը (մոտ 30տ) արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ա. Ա.-ի, Կ. Գ.ի դիերը և Ա. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դադարեցրել գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ