06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 30, 2014

10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցը իրենց պատմել է, որ քաղաքացիների մեծ հոսք կա “օվիռ” եւ նրանց ճնշող մեծամասնությունը անձնագիր է ստանում կամ փոխանակում՝ Հայաստանից գնալու նպատակով։ ““Կարող եմ ասել, որ 10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է”,– պատմել է աշխատակիցը։ Նրա խոսքով, հատկապես հունվարին զգալիորեն ավելացել է […]

Թևոսիկի եղբոր հոգեհանգստին մասնակցել է նաեւ Մհեր Սեդրակյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվել էր քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբայրը։ Նրա հոգեհանգիստը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ ““Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը եւ […]

Իրանցին 5000 դրամով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները. Ժամանակ

“Ժամանակը”  գրում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց ու ավարտվեց Մոհամմադ Հոսսեինի Զարեհիի գործի դատավարությունը: “33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիքում՝ Իրանում, նա աշխատել է որպես ֆիլմերի թարգմանիչ: Երեւան ժամանելով՝ տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաեւ զբաղվել է զբոսաշրջության կազմակերպմամբ՝ բացելով […]

Արմավիրի քաղաքապետը` մարզպետի թեկնածո՞ւ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի անունը եւս շրջանառվում է Արմավիրի հաջորդ մարզպետի  թեկնածուների շարքում։ “Նշենք, որ այս տարի լրանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ “Այդ խոսակցություններին ես ուշադրություն չեմ դարձնում՝ դա մեկ։ Մարզպետն իր տեղում է, աշխատում է, եւ երկրորդը՝ ես այդպիսի հակումներ չունեմ”,- “Ժամանակի” հարցին ի պատասխան երեկ ասաց […]

Որքան կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե սկսեն գործել Մաքսային միության ընդհանուր տարիֆները. 168 ժամ

“168 ժամը”, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ավտոմեքենաների թանկացման գործընթացին, գրել է, որկոնկրետ օրինակի վրա ամեն ինչ ավելի պարզ կլինի։ “Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են` որպես տաքսի։ Այդ մեքենաների մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է եւ ԱԱՀ-ն, եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի