06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունվարի 10, 2014

Տիկին Գյուլումյանը ցմահ պաշտոն է ակնկալում. Հայկական ժամանակ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ըստ հավաստի տեղեկությունների շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը:  Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ […]

Ծառուկյանի նոր կազինոն. Ժամանակ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կառավարության աջակցությամբ պատրաստվում է 150 մլն դոլար արժողությամբ նոր կազինո կառուցել Վերին Պտղնի գյուղում: Այս մասին գրում է “Ժամանակ” օրաթերթը: ՀՀ կառավարությունը անցյալ տարվա վերջին հավանություն է տվել ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ներկայացրած որոշման նախագծին, որով թույլատրել է “Օնիրա քլաբ” ընկերությանը Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երեւան-Աբովյան խճուղի 5 վայրում ժամանցի […]

Ով է փոխարինելու Արմավիրի մարզպետին. Չորրորդ իշխանություն

Ըստ “Չորրորդ իշխանություն” թերթի, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ 2014 թվականին հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին։ Թերթի տեղեկություններով Արմավիրի մարզպետի աթոռին տիրանալու համար մրցապայքարի մեջ են մտել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ական Նահապետ Գեւորգյանը՝ հայտնի Նովոն։ Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի