07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Տիկին Գյուլումյանը ցմահ պաշտոն է ակնկալում. Հայկական ժամանակ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր Ալվինա Գյուլումյանը, ով ըստ հավաստի տեղեկությունների շուտով թողնելու է պաշտոնը, Հայաստան վերադառնալուց հետո նշանակվելու է Սահմանադրական դատարանի անդամ։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ”-ը:

 Գյուլումյանի ժամկետը ԵԴ-ում ավարտվում է 2015թ. հունվարին։ Նա սակայն, իր ներկայիս պաշտոնը մտադիր է ավելի վաղ թողնել, քանի որ ՍԴ-ում դատավորի միանգամից երկու թափուր տեղ է առաջանալու. թոշակի է գնալու ՍԴ անդամ,ՀՀ ԿԳՆ նախկին նախարար (1991–92թթ) Վալերի Պողոսյանը, ով այս տարվա մարտի 23-ին կդառնա 70 տարեկան եւ ՍԴ անդամ, կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանը։

Գյուլումյանը, ով ԵԴ էր գնացել ՍԴ-ից, փաստորեն որոշել է պատեհ առիթը բաց չթողնել եւ “զոհաբերել” Ստրասբուրգում անցկացնելիք մի քանի ամիսը՝ փոխարենը ցմահ աշխատանք ստանալով ՍԴ-ում։

Շարունալությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ