Հրդեհ հյուրանոցում

Հունվարի 3-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող ”Ռիցար” հյուրանոցային համալիրի տանիքում:Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ ԱԽ-ն:Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.41-ին, մարվել` 01.44-ին:Այրվել է հյուրանոցին կից լվացքատան տանիքից 6 քմ հատված և կախիչներ: