10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 2013

10 հոգի կոտրվածք է ստացել. Հայկական ժամանակ

Շտապօգնության Երեւա­նի կայանները նախորդ շաբաթվա ընթացքում’ այսինքն ձյունը տեղալուց հետո, փողոցում վայր ընկնելով կոտրվածք ստանալու 10 կանչ են ստացել: 7 օրում 10 հոգի Երեւանի մայթերում ընկել ու կոտրվածք է ստացել: Այս մասին “Հայկական ժամանակ”-ի թղթակցին հայտնել է “Շտապ  Բու­ժօգնություն” ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նախօրեին էլ մեր թղթակիցը նկարահանել էր Մաշտոց-Լուսավորիչ խաչմերուկի գետնանցումում սառույցի վրա վայր […]

Ուզում է 4 խմբակցություն լինի, ուզում է՝ 15

 ‘’Ընդհանրապես դատական պրոցեսներում այդպես է` միշտ մի կողմը նեղացած է դուրս գալիս, մյուս կողմը` բավարարված”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ արդյոք ՍԴ-ն կբավարարի խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի դիմումը` հակասահմանդրական ճանաչել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հարցին ի պատասխան:  ”Հիմա դուք մտածում եք` դատարանն արդարադատությունը պիտի թողնի՞, բավարարի միայն նրա […]

Էդիկ Բարսեղյանին սենյակ չե՞ն տվել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին հարցրինք, արդեն գործի գնո՞ւմ եք, սենյակ տվե՞լ են Ձեզ։ “Սենյակ էլ են տվել, գործի էլ եմ գնում”,– անհավես ասաց պրն Բարսեղյանը։ Առավոտից իրիկո՞ւն։ “Չէ, առավոտից չէ”,- գրում է թերթն ու հավելում.  “Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ոստիկանապետի խորհրդականներից սենյակ ունի միայն գլխավոր խորհրդականը, մյուսները “տեղայնացված” են […]

Ի՞նչու են հաշվառում ուղեւորներին. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհի”, վերջին օրերին Երեւանի քաղաքային տրանսպորտի տարբեր երթուղիներում կարելի է տեսնել մարդկանց, որոնք թուղթ ու գրիչ առած հաշվառում են ուղեւորներին։ Երեւանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը նպատակ ունի պարզել քաղաքային տրանսպորտի ուղեւորահոսքը։ Մի բան, որ նախատեսվում է հիմք ընդունել ուղեվարձը որոշելու համար։      Շուրջ մեկ ամիս առաջ քաղաքապետի խորհրդական Ա.Գեւորգյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում ուղեւորատար […]

Րաֆֆի Հովհաննիսյանին դեռ երկար պետք է սպասենք. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, թե պարզվում է` դեռ երկար պետք է սպասենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Չնայած “Ժառանգությունից” հայտարարել էին, որ նա Հայաստանում կլինի դեկտեմբերի կեսին, երեկվա դրությամբ դեռ չէր վերադարձել: “Բա ե՞րբ կգա, աչքներս ջուր կտրեց՝ հարցրինք Հովսեփ Խուրշուդյանին: “Հաստատ չեմ կարող ասել, որքան ես գիտեմ, երեւի հունվարի վերջին կգա”: Դեռ առողջական խնդիրնե՞ր ունի: “Չեմ կարող ասել”: […]

Ապխտած կոկորդիլոս՝ սեղաններին. Հայկական ժամանակ

 ՏAՏ սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որ ինչ-որ մարդիկ պետք է գնեն եւ տեղադրեն իրենց Նոր տարվա սեղաններին՝ ըստ ամենայնի, հաջորդ տարի կոկորդիլոս դառնալու ակնկալիքով։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում […]

“ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը։ “Այս առիթով “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն […]

Նոր ՄԻՊ ենք ունենանալո՞ւ.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”–ը անդրադարձել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վերջերս արված աղմկահարույց հայտարարությանը Հայաստանի դատական համակարգում տիրող կոռուպցիայի վերաբերյալ՝ նշելով, որ այսօր շատերը սպասում են Սերժ Սարգսյանի հրապարակային գնահատականին կամ կոնկրետ քայլերին այդ հայտարարության վերաբերյալ։  Թերթը Կարեն Անդրեասյանի հայտարարությունը համեմատում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն ելույթին, որի ընթացքում նա խոսել էր կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Սրան […]

Առանց մեկնաբանություն. Երեւանը տոնական տեսք ունի /ֆոտո, վիդեո/

Չնայած ուշ ժամին ու ցրտին Հանրապետության հրապարակում հատուկենտ մարդիկ կային, ովքեր հիանում էին գլխավոր տոնածառի գույներով: Henaran.am-ի կադրերն առանց մեկնաբանության: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը միացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ որդու Մուշեղի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված