17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Էդիկ Բարսեղյանին սենյակ չե՞ն տվել. Հրապարակ

“Հրապարակը” գրում է. “Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական Էդիկ Բարսեղյանին հարցրինք, արդեն գործի գնո՞ւմ եք, սենյակ տվե՞լ են Ձեզ։ “Սենյակ էլ են տվել, գործի էլ եմ գնում”,– անհավես ասաց պրն Բարսեղյանը։ Առավոտից իրիկո՞ւն։ “Չէ, առավոտից չէ”,- գրում է թերթն ու հավելում.

 “Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ոստիկանապետի խորհրդականներից սենյակ ունի միայն գլխավոր խորհրդականը, մյուսները “տեղայնացված” են տարբեր համատեղ սենյակներում։

Ի դեպ, պարոն Բարսեղյան, մի քանի օր է՝ իշխանական վերնախավում խոսվում է, որ պարտքերի պատճառով Ձեր օբյեկտը՝ “Ռենեսանսը”, Ձեզնից “վերցրել” են. համապատասխանո՞ւմ է իրականությանը։ “Ո՞վ կարող է իմ ձեռից վերցնել””,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ