Ի՞նչու են հաշվառում ուղեւորներին. Հայոց աշխարհ
Ըստ “Հայոց աշխարհի”, վերջին օրերին Երեւանի քաղաքային տրանսպորտի տարբեր երթուղիներում կարելի է տեսնել մարդկանց, որոնք թուղթ ու գրիչ առած հաշվառում են ուղեւորներին։ Երեւանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը նպատակ ունի պարզել քաղաքային տրանսպորտի ուղեւորահոսքը։ Մի բան, որ նախատեսվում է հիմք ընդունել ուղեվարձը որոշելու համար։
Շուրջ մեկ ամիս առաջ քաղաքապետի խորհրդական Ա.Գեւորգյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում ուղեւորատար տրանսպորտի ուղեվարձը կօգնի որոշել մասնավոր աուդիտը։ Այն պետք է ուսումնասիրի քաղաքային տրանսպորտի ուղեւորահոսքը։ Ինչպես որոշվեց, թե ով պետք է իրականացնի ուղեւորահոսքի ուսումնասիրությունը, հայտնի չէ, սակայն, այդ աշխատանքները արդեն մեկնարկել են։
Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետի հրամանով ձեւավորված հանձնաժողովն արդեն ընդունել է գումարի այն չափը, որն անհրաժեշտ է համարվում հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի համար։ Ըստ այդմ, մեկ տրանսպորտային միջոցի պահպանման համար նախատեսվել է ամսական 1 մլն 45 հազար դրամ։
Ինչ հիմնավորումով են կատարվել այս հաշվարկները, հայտնի չէ։ Հաշվարկները մինչ այժմ չեն հրապարակվել, թեպետ դրանից մեծապես կախված է ուղեվարձի չափը։ Չնայած քաղաքապետարանի ձեւավորած հանձնաժողովը գրեթե միաձայն հավանություն տվեց դրան, այնուհանդերձ բազմաթիվ հարցերի պատասխաներ այդպես էլ մնացին բաց։
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: