Ուզում է 4 խմբակցություն լինի, ուզում է՝ 15
‘’Ընդհանրապես դատական պրոցեսներում այդպես է` միշտ մի կողմը նեղացած է դուրս գալիս, մյուս կողմը` բավարարված”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ արդյոք ՍԴ-ն կբավարարի խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժերի դիմումը` հակասահմանդրական ճանաչել Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը հարցին ի պատասխան:
”Հիմա դուք մտածում եք` դատարանն արդարադատությունը պիտի թողնի՞, բավարարի միայն նրա համար, որ չորս խմբակցություն դիմե՞լ է… Ուզում է 4 խմբակցություն լինի, ուզում է 15, հաղթանակելու է արդարադատությունը”:
Իսկ իշխանությունները չեն միջամտի՞ ՍԴ-ին՝ որոշման կայացման հարցում, ինչի մասին բարձրաձայնում են քաղաքական ուժերը: ”Բնականաբար, իրանք հենց սկզբից, կանխավ պետք է մեղավորներ փնտրեն, գտնեն. սա հայաստանյան վիճակ է: Դատարանը մեկ վճիռ է կայացնում ու միշտ մի կողմը դժգոհ է մնում”:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ը, ՀՅԴ-ը, ”Ժառանգությունն” ու ՀԱԿ-ը երեկ դիմել են ՍԴ` պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական ճանաչելու համար: