Ներգաղթյալներն այսուհետ ստիպված կլինեն ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի պատմության քննություն հանձնել

Ռուսաստանի Պետդուման օրենք է ընդունել, համաձայն որի` ներգաղթյալները, ովքեր կդիմեն` ժամանակավոր ապրելու թույլտվություն ստանալու, ստիպված կլինեն ռուսաց լեզվի եւ Ռուսաստանի պատմության քննություն հանձնել: Համաձայն օրենքի` ներգաթյալները պարտավոր են իմանալ Ռուսաստանի պատմությունն ու տիրապետել ռուսաց լեզվին: Օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: