06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Վերականգնվեց Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ 0 000–կմ 8 650 հատվածը

2013թ. դեկտեմբերի 18-ին շահագործման հանձնվեց Համաշխարհային բանկի “Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման” ծրագրի ֆինանսավորման շրջանակներում՝ Մ-1- Ագարակ-Բյուրական-Անտառուտ ավտոճանապարհի կմ0+000–կմ8+650 հատվածի վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտը։ 

Վերանորոգման աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 1 063,4 մլն դրամ։ 

Պատվիրատուն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության “Տրանսպորտի ԾԻԳ” ՊՀ-ն է, կապալառուն՝ “Արարատ-Ճանշին” ՍՊԸ-ն։ 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով, վերականգնման աշխատանքների արդյունքում ավարտված շինարարական օբյեկտի ընդունող հանձնաժողովում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության “Տրանսպորտի ԾԻԳ” ՊՀ-ի և “Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն” ՊՈԱԿ-ի, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ Արագածոտնի մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ և շահագրգիռ համայնքների ղեկավարները։  

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության 

լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ