27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչ-որ բանում հաշվի առենք էլի էս Ազգային ժողովը

”Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ”ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայմագրի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախ նշեց, որ ինքը այն անձն է, որը միշտ կողմ է եղել Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության խորացմանը:Սակայն հիմա նա կտրականապես դեմ է այս համաձայնագրին, որովհետև այն հայ ժողովրդի շահերից չբխող է:

Ռուստամյանը  շատ ուրախ է, որ իշխանության ճամբարից էլ դժգոհողներ կան, բայց վստահ է, որ իրենց թույլ չեն տա այս համաձայնագրում մեկ տող անգամ փոխել: ՛՛Ո՞ւմ է ձեռնտու սա՛՛,- հարցադրում արեց Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ երկու սուբյեկտի է ձեռնտու՝ Գազպրոմին և Հայաստանի իշխանություններին, որոնց նպատակը շատ հստակ է՝ պահել իշխանությունը: Ռուստամյանը նշեց, որ այստեղ 20 տոկոս բաժնետոմսերի հարցը չէ, միևնույն է, այդ 20 տոկոսով Հայաստանը որևէ հարց չէր կարող լուծել, սրանով մենք Գազպրոմի համար ստեղծում ենք աննախադեպ բիզնես միջավայր: ՛՛Պաշտպանվածության այդպիսի բարձր մակարդակ աշխարհի ոչ մի տնտեսվարող սուբյեկտ երևի չունի, ինչեպս Գազպրոմն է ունենում այս համաձայնագրով: Էս ձևի խայտառակ ընթացակարգն ա, որ մարդկանց իսկապես վիրավորում ա՛՛,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանը նաև հայտարարեց, որ նման բանակցային գործընթաց աշխարհում ոչ մի երկրում չի գրանցվել: ՛՛Ուրեմն оказывается 2011 թվականից գինը բարձրացել ա, բայց իրանք բանակցել են: Էդպիսի բանակցություն ո՞ վ է տեսել, որ գինը բանակցության արդյունքում չի բարձրացել, այլ ընթացքում: Մենք դեմ ենք այս բանակցողներին: Ինչ-որ բանում հաշվի առենք էլի էս Ազգային ժողովը, էդպես հո չի՞՛՛,-եզրափակեց խմբակցության ղեկավարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ