06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ով ինչպես է քվեարկելու

ԱԺ արտահերթ նիստում ՛՛Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև ՛՛ՀայՌուսգազարդ՛՛ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին՛՛ համաձայնագրի վավերացման քննարկման եզրափակիչ ելույթներին ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հայտարարեցին՝ այս պայմանագիրն ամոթալի է և հակասում է ՀՀ-ի շահերին։

ՀՅԴ պատգմավոր Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից հայտարարեց, որ այս պայմանագիրը չի ապահովում Հայաստանի էներգետիկ համակարգի բնականոն առաջընթացը և ողջամիտ բացատրություն չկա, թե ինչու մինչև 43 թ-ը ՀՀ-ն իրավուքն չունի որևէ ձևով միջամտել տրված արտոնություններին։ Արծվիկ Մինասյանն անդրադարձավ ստանձնած պարտավորություններին. ՛՛Էս ինչ պարտավորություններ եք ստանձնում, ամոթ չի՞, վերցնեիք, նվեր տայիք, տենց ավելի պատվով կլիներ՛՛,-ասաց նա։

՛՛Ժառանագություն՛՛ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ նշված գործարքը իշխանավարման ժամկետը շարունակելու համար էր և վերջ։ Նա նշեց, որ ՛՛Ժառանագությունը՛՛ դեմ է քվեարկելու և կոչ արեց 2014-ին կոմիտե ստեղծել և համախմբվել։ 

 ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ԲՀԿ-ը չի մասնակցի այս հանցավոր պայմանագրի քվեարկությանը։ 

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության, բյուջեի մասին օրենքի կոպտագույն խախտումներով կատարված այս գործարքը ծառայել է մեկ նպատակի՝ հետաձգել գազի բարձրաման հետևանքով անխուսափելի սոցիալական դժգոհությունները։ ՛՛Աա այլ կերպ, քան պետական դավաճանություն անվանել չի կարելի, ուստի յուրաքանչյուր պատգամավոր, որ քվեարկի այս գործարքի օգտին, առաջին հերթին իր վրա է վերցնում պատասխանատվությունը՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ