04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 23, 2013

“Գյուղացին շատ բան կարող է ասել, խոզի ժանտախտ չկա”

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամանորի նախաշեմին սննդամթերքի անվտանգության ռիսկայնությանը, նշեց, որ ծառայության կողմից դիտարկումներ են կատարվում մեծածախ առեւտրի շուկայում:  “Մենք դիտարկումներ անընդհատ անում ենք, մեզ համար կապ չունի Ամանոր է, թե ոչ, ուղղակի Ամանորին ավելի լայնածավալ են այդ ուսումնասիրություններն արվում”,-ասաց […]

Ամոթ է, ամոթ. Փոստանջյանը գողացավ պատգամավորների քարտերը /վիդեո/

Ընդմիջման ժամանակ ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հանեց քվեարկության համար նախատեսված քարտերը: Առանց այդ քարտերի պատգամավորները չեն կարող քվեարկել: Միջանցքում ՀՀԿ-ական Արա Բաբլոյանը դիմելով Արծվիկ Մինասյանին` ասաց, որ չի կարելի նման բան անել, դա հակաօրինական է, այնուհետեւ 20 րոպե ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան դահլիճ: Մյուս պատգամավորները նշեցին, որ չի կարող քվեարկություն լինել, քանի որ […]

Ցուցապաստառներ ԱԺ նիստերի դահլիճում. լրագրողները միանում են բոյկոտին, լարված իրավիճակ /վիդեո/

Ազգային ժողովում բավականին լարված իրավիճակ է ստեղծվել: Հիշեցնենք, այսօր շարունակվում է արտահերթ նիստը եւ պետք է քվեարկվի “ՀայՌուսգազարդ”-ի 20 տոկոս բաժնեմասերը ՛՛Գազպրոմին՛՛ վաճառելու մասին համաձայնագիրը: ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են հրավիրել մի խումբ քաղաքացիներ, որոնք դեմ են համաձայնագրին՝ համարելով այն ինքնիշխանության կորուստ: Նրանց են միացել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները: Վերջիններս ցուցապաստառներով մուտք են գործել նիստերի դահլիճ: Նախքան […]

Չեն հեռանա Ազգային ժողովի մուտքից /վիդեո/

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագրի: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պահին ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, իսկ լրագրողական ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, […]

Ցնցված են 18-ամյա ֆուտբոլիստի մահվան առնչությամբ

Շոթլանդական ՛՛Հայբերնիանը՛՛ հայտարարել է իր թիմի 18-ամյա ֆուտբոլիստ Դեյվիդ Փոլի մահվան մասին: Փոլը մահացել է կիրակի առավոտրյան Էդինբուրգում՝ սեփական տանը: Ակումբը հայտարարել է, որ մահվան վերաբերյալ որեւէ կասկածելի դրվագ չի հաստատվել: ՛՛Մենք բոլորս ցնցված ենք այս միջադեպից հետո: հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունը մահացածի ընտանիքին՛՛,- ասել է ՛՛հայբերնիանի նախագահ Ռոդ Փետրին:

Թունավորվել են թոնրատանը

Դեկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ ”սուր էգզոգեն թունավորում” ախտորոշմամբ Կամարիս գյուղից իրենց մոտ են տեղափոխվել 1964 թ. ծնված Գարուշ Մ.-ն, նրա կինը` 1974 թ. ծնված Սուսաննա Մ.-ն և բարեկամուհին` 1978 թ. ծնված Արշալույս Խ.-ն: Պարզվել է, որ նրանք թունավորվել են թոնրատանը` հաց թխելու ընթացքում փայտի և աթարի ծխից:Դեպքի հանգամանքները […]

Սարսափելի վրիպում Իտալիայի առաջնությունում /վիդեո/

Իտալիայի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում ՛՛Ռոման՛՛ սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության ետնապահ ՛՛Կատանիային՛՛: Խաղն ավարտվել է հռոմեացիների խոշոր հաշվով հաղթանակով: Գրանցվել է 4-0 հաշիվը: Հաշիվը ավելի խոշոր կլիներ, եթե ՛՛Ռոմայի՛՛ հարձակվող Ժերվինյոն չվրիպեր անչափ հարմար դիրքից:  Այնուամենայնիվ նշենք, որ կոտ դ՝իվուարցի ֆուտբոլիստը իր գնդակը այս խաղում կարողացել է խփել:

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել

Կանադայում սառցե անձրեւ է տեղացել, ձյունամրրիկն ու անձրեւը խափանել են Տորոնտոյի մոտ 250.000 տների էներգամատակարարումը: Այս իրավիճակն, ամենայն հավանականությամբ, կտեւի եւս երկու-երեք օր, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Տրամվայներն ու մետրոպոլիտենը դադարեցրել են աշխատանքը։ Էներգամատակարարման խափանումներ են տեղի ունեցել նաև Քվեբեկ և Օնտարիո նահանգներում։ Բազմաթիվ ինքնաթիռի չվերթներ հետաձգվել են կամ չեղյալ համարվել։ Տորոնտոյի, Օտտավայի և Մոնրեալի օդանավակայաններում […]

ՊՆ պատվիրակությունը մեկնել է Չինաստան

ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՉինաստանՉինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարի հրավերով 2013թ. դեկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Պեկին է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:Այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպումներ կունենա ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Սույ Ցիլյանի, ՉԺՀ պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Չան Վանցյուանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի