11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Գյուղացին շատ բան կարող է ասել, խոզի ժանտախտ չկա”

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանն այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ամանորի նախաշեմին սննդամթերքի անվտանգության ռիսկայնությանը, նշեց, որ ծառայության կողմից դիտարկումներ են կատարվում մեծածախ առեւտրի շուկայում:

 “Մենք դիտարկումներ անընդհատ անում ենք, մեզ համար կապ չունի Ամանոր է, թե ոչ, ուղղակի Ամանորին ավելի լայնածավալ են այդ ուսումնասիրություններն արվում”,-ասաց նա: Բանախոսը նշեց, որ առավել ռիսկային ապրանքները կարճաժամկետ ապրանքներն են:

Դավիթ Ղուլյանը նշեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ խոզի ժանտախտ հիվանդություն չկա, եւ մսի շուկայում նման վտանգ չկա:

 “Խոզի ժանտախտ այժմ չկա, մենք թաքցնելու բան չունենք: Գյուղացին շատ բան կարող է ասել, եւ դա չի նշանակում, որ ժանտախտ կա”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ