27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Չեն հեռանա Ազգային ժողովի մուտքից /վիդեո/

Այս պահին Ազգային ժողովի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագրի:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այս պահին ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, իսկ լրագրողական ՛՛Ասպարեզ՛՛ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը նշեց, որ դա ոչ թե համաձայնագիր է, այլ ՛՛ղազագիր՛՛ եւ իշխանությունը փորձելու է արտասահմանից “բերման ենթարկելով” բերել բացակա պատգամավորներին` քվորում ապահովելու:

Քաղաքացիները պատրաստակամ են, եւ չնայած ոստիկանությունը փորձում է ցրել հավաքը, քանի որ ինչպես հայտարարվեց, այն արտոնագրված չէ, ոչ ոք չի պատրաստվում հեռանալ: Քաղաքացիների քանակը գնալով ավելանում է:

Քիչ առաջ ցուցարարներին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, նիստը բոյկոտելով, հեռանում են Ազգային ժողովից ու միանում ժողովրդին: Այս հայտարարությունն ընդունվեց ողջույններով:

Մանրամասները Henaran.am-ի` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ